09:28 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
204 0 0

Մի խումբ կամավորներ դեղատներից դեղեր են գնել Արցախ ուղարկելու համար։ Այժմ քաղաքացիներն ահազանգում են, որ մեծ քանակությամբ ցավազրկողներ գնել չեն կարող։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Քաղաքացիներն ահազանգում են, որ երևանյան մի շարք դեղատներից ցավազրկողներ չեն կարողանում ձեռք բերել։ Խոսքը, մասնավորապես, դիմեդրոլ, անալգին ցավազրկողների մասին է։

«Նատալի ֆարմից» Sputnik Արմենիային տեղեկացրին, որ վերոհիշյալ դեղերի մեծածախ վաճառք այս պահին չեն իրականացնում, քանի որ եղած ծավալը բավարար չէ։ Սակայն քաղաքացիները բոլոր դեղատներից կարող են գնել 1-3 տուփ դեղ։

Իսկ ինչ վերաբերում է ներմուծմանը, նման խնդիր չկա, մանավանդ` վերահիշյալ դեղերից արտադրվում է նաև Հայաստանում։

Դեղատնից հայտնեցին` դեղերի պակաս է առաջացել, քանի որ երեկ մեծ քանակությամբ վաճառք են ունեցել. շատերն էին դեղ գնում Արցախ ուղարկելու համար։

Նշենք, որ Արցախ են ուղարկել հիմնականում հակաայրվածքային քսուքներ, բինտ, բամբակ, սպիրտ, ներարկիչ, ջրածնի պերօքսիդ, ամոքսիկլավ, նոշպա, դեսքամետազոն...

«Վագա ֆարմից» նույնպես հայտնեցին` մեծածախ վաճառք չունեն, սակայն 10-20 տուփով ստանում են դեղերն ու վաճառում։ Դեղատների ցանցն անընդհատ մատակարարում է ունենում դեղորայքի, սակայն պահանջարկը երեկ ու այսօր մեծ է։

Հիվանդանոցները միայն անհետաձգելի բուժօգնություն կտրամադրեն . Թորոսյանը հրաման է ստորագրել

«Վագա ֆարմը» նույնպես վստահեցնում է` դեղերի խնդիր չի լինելու, քանի որ ներմուծման հարցում էլ խոչընդոտներ չկան։

«Ալֆա ֆարմից» հայտնեցին` գուցե որևէ դեղատնում այս պահին վերջացած լինի ինչ–որ դեղ, սակայն դեղերի մատակարարումն իրականացվում է անընդհատ։ Դեղատնային ցանցից վստահեցրին` որևէ դեղի խնդիր այս պահին չկա։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ Արցախ ուղարկվող դեղերի համար պետք է համագործակցել պետական համապատասխան մարմինների հետ համատեղ։

«Այդ գործընթացը պետք է լինի խիստ համակարգված և համաձայնեցված՝ հետևելով դեղերի պահպանման անվտանգության բոլոր կանոններին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, տեսչական մարմինը մշտական հերթապահություն է սահմանել պետական հավաքատեղիներում հավաքված դեղերի ժամկետների, պահպանման և կիրառության հսկողության համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 83 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։

ԱԳՆ-ն հերքում է. Հայաստանն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը չի հրթիռակոծել

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 52 ԱԹՍ–ից, 6 ուղղաթիռից, 80 զրահատեխնիկայից, 1 ինքնաթիռից և 82 ավտոտրանսպորտից։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Ադրբեջանի ԶՈւ–ի թիրախ դարձած Մարտունին «Գրադից» հետո. լուսանկարներ, տեսանյութ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

«Աստված ջան, երանի տանեն». Երևանում Արցախ մեկնող կամավորների մեջ նաև կանայք կան
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Արցախում տիրող իրավիճակի հարցով արտահերթ հանդիպում կանցկացնի
Արցախում վնասվածքներ ստացած հղի կինն արու զավակ է լույս աշխարհ բերել. լուսանկար
թեգերը:
Դեղ, Արցախ, Երևան, Դեղատուն

Գլխավոր թեմաներ