10:05 01 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.40
  • GBP674.68
  • EUR606.82
  • RUB6.65
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
354 0 0

ՀՀ վարչապետը վստահեցնում է, որ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների հարցով։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«ՀԱՊԿ–ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց դժվար է խոսել այն մասին, թե որ դեպքում կդիմենք ՀԱՊԿ–ին։ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը»,-ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով կապահովի իր անվտանգությունը. ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի` դա արդեն այլ հարց է։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը քննարկում է իր անվտանգության ապահովման հնարավորությունները ՝ ելնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Փաստացի` մենք վարում ենք 5-րդ սերնդի պատերազմներին բնորոշ գործողություններ». Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկ ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ կորցրել է 790 կենդանի ուժ, որից 180–ը` Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ և թեժ մարտեր են ընթացել։

Նրա խոսքով` հակառակորդը մոտ 1900 վիրավոր ունի, կորցրել է 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։ 

Այսօր վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ հայկական կողմը ևս 2 ԱԹՍ է ոչնչացրել։

Կանանց ու երեխաներին տարհանել են Մարտակերտից, տղամարդիկ մնալու են մինչև հաղթական ավարտ

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 80 զինծառայողներ և 3 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ 

Մենք պատրաստ ենք ամեն ինչի. ՊԲ–ն հայ հրետանավորների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել․ լուսանկարներ
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին
Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ. Փաշինյան
թեգերը:
Ադրբեջան, Արցախ, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Հայաստան

Գլխավոր թեմաներ