18:55 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1690)
335 0 0

Շուտով մարտական գործողությունները լուսաբանող լրագրողին կտեղափոխեն Երևան, այստեղից էլ` հավանաբար Ֆրանսիա։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արցախում ադրբեջանական հրտակոծության հետևանքով վիրավորված «Le Monde» պարբերականի լրագրողի վիրահատությունը լավ է անցել։ Ուրախալի լուրը Facebook–ի իր էջում հայտնում է ֆրանսախոս լրագրող Հասմիկ Առաքելյանը։

«Լը Մոնդի լրագրողի վիրահատությունը բարեհաջող է անցել: Պատրաստվում են նրան տեղափոխել Երևան»,– տեղեկացրել է լրագրողը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան ինքնաթիռ է ուղարկում Հայաստան` ֆրանսիացի վիրավորված լրագրողներին տարհանելու համար։

Նշենք, որ ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով Մարտունի քաղաքում «Le Monde» –ի երկու թղթակից էին վիրավորվել։ Նրանցից մեկը` Ալան Կավալը, ծանր վնասվածք էր ստացել, նրան տեղափոխել էին մայրաքաղաք Ստեփանակերտի բուժկենտրոն, որտեղ էլ վիրահատել էին։

Վիրավորված մյուս լրագրողը` Յաղոբզադե Ռաֆայել Շարլը, թեթև վնասվածք էր ստացել. նրան տեղափոխվել էին Մարտունու բուժկենտրոն։

Sputnik Արմենիայի թղթակցի հաղորդմամբ` հրետակոծության ժամանակ զոհվել էր լրագրողներին ուղեկցող քաղաքացիական մեկ անձը, իսկ վարորդը վիրավորում էր ստացել որովայնի շրջանում։

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի տվյալներով` այս օրերի ընթացքում ԱԳՆ-ում հավատարմագրվել են միջազգային առաջատար 5 տասնյակից ավելի լրատվամիջոցների լրագրողական խմբեր՝ մոտ 200 օտարերկրյա լրագրողներ, որոնց գերակշռող մասը արդեն իսկ գտնվում է Հայաստանում և Արցախում: Հավատարմագրման դիմումները նույն ինտենսիվությամբ շարունակվում են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Վերջին տեղեկություններով` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 103 զինծառայողներ և 7 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդն ավելի քան 1000 կենդանի ուժ է կորցրել։

«Մերոնք նրանց աչքը հանեցին». խոցված ԱԹՍ-ներ ու հրետանային հարվածներ. ռեպորտաժ առաջնագծից

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների` Ադրբեջանը զրկվել է նաև 83 ԱԹՍ–ից, 9 ուղղաթիռից, 166 զրահատեխնիկայից, 4 ինքնաթիռից, 1 «Սմերչից»։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

Խաթարված մանկությունն ու աչքերի լույսը․ Արցախի երեխաների տպավորիչ ֆոտոշարքը

Սեպտեմբերի 29–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել է Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել և մեկ խաղաղ բնակիչ զոհվել։

Հայաստանը պատրաստ է բանակցությունների, բայց կա մեկ «բայց». Փաշինյան

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1690)

Ըստ թեմայի

«Այս հարձակումը ոչ մի արդարացում չունի, և ես այդ մասին ասել եմ Ալիևին». Մակրոն
Ադրբեջանը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը
Հայաստանում արցախցի ևս մի տղա է ծնվել. փոքրիկի հայրը հիմա առաջնագծում է
Տաթևիկ Ռևազյանը միացել է հայկական արտադրանքի գովազդային արշավին
թեգերը:
Ստեփանակերտ, վիրահատություն, Լրագրող, ֆրանսիացի, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ