02:38 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)
189911

Հայկական կողմի խոցած ինքնաթիռների օդաչուների մարմինները դաշտերում են թողնված։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանական բոլոր խոցված ինքնաթիռների օդաչուները քարի պես ինքնաթիռի հետ ընկնում են,  օդաչուներից ոչ մեկը կատապուլտ չի լինում։ Ռազմական մասնագետի կարծիքով` միգուցե դրա պատճառն այն է, որ նրանք պարզապես չեն կարող կատապուլտ լինել, քանի որ այն անջատված է։

«Այսինքն` Ադրբեջանը թքած ունի ոչ միայն զորքի վրա, այլ ամենաթանկարժեք ռազմական մասնագետների»,– Facebook–ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանն ու հավելել` իր տեսակետը հիմնավորվում է նաև նրանով, որ օդաչուների մարմինները թողնված են դաշտերում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 3-ի ժ. 22։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 202 զինծառայողներ և 8 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 2730 զոհ ունի, 4400 վիրավոր։ Հակառակորդը նաև զինտեխնկայի զգալի կորուստ ունի և շարունակում է գրանցել։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 14 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 123 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 372 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1363)

Ըստ թեմայի

ՊԲ–ն չի թիրախավորելու այն ռազմական օբյեկտները, որոնք Թալիշստանում և Լեզգիստանում են
Կարմիր խաչը պատրաստ է ստանձնել միջնորդի դեր մարդկանց ու դիերի վերադարձի հարցում
Եվրոպան պետք է սպասի Թուրքիային Վիեննայի մերձակայքում. Նիկոլ Փաշինյան
Լավրովն ու Մնացականյանը ղարաբաղյան թեման քննարկել են հեռախոսով
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, ինքնաթիռ, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ