12:22 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61210

Ադրբեջանական կողմը հերթական կեղծիքն է տարածել, որը, ըստ ՊՆ–ի, հուսահատական ջղաձգումների հետևանք է։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի– Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքից Մինգեչաուրի ուղղությամբ որևէ հարձակում չի եղել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե իբր Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է»,– գրել է Ստեփանյանը։

Նա հավելել է`Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։

«Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,– եզրափակել է ՊՆ խոսնակը։

Նշենք, որ այսօր ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, թե Հայաստանը հարված է հասցրել Մինգեչաուրի ուղղությամբ, որտեղ խոշոր ջրամբար կա։

Ըստ թեմայի

ՊՆ խոսնակի անունով բացված կեղծ էջից նամակ է ուղարկվում
Հիմա էլ Ջաբրայիլի «ազատագրումն» են տոնում, դա էլ է սուտ
Ադրբեջանցիները ապատեղեկատվություն են տարածել, թե Արցախի նախագահը վիրավորվել է
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական ապատեղեկատվությունն է տարածել
թեգերը:
Շուշան Պետրոսյան, Մինգեչաուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ