10:08 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
224 0 0

Ռուսաստանի երկու քաղաքներից դեպի Հայաստան կայանալիք չվերթերից յուրաքանչյուրի միջոցով հնարավոր կլինի առավելագույնը 5 տոննա բեռ տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը Ռուսաստանից երկու չվերթ կիրականացնի, որոնց միջոցով հնարավոր կլինի մարդասիրական բեռ տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Հոկտեմբերի 8-ին Մինվոդի-Երևան և հոկտեմբերի 11-ին Մոսկվա-Երևան չվերթերով «Արմենիա» ավիաընկերությունն անվճար պատրաստ է տեղափոխել հումանիտար բեռ դեպի Հայաստան։ Յուրաքանչյուր չվերթով առավելագույնը 5 տոննա բեռ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը հայտնում է նաև, որ հաջորդ չվերթերի մասով տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

Ըստ թեմայի

Եվս 4 չվերթ. ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը հրապարակել է Մոսկվա–Երևան թռիչքների ժամանակացույցը
ԵՄ-ն պատրաստ է արտակարգ հումանիտար օգնություն տրամադրել հակամարտության գոտում տուժածներին
Եթե մենք հավաքենք 700 մլն դոլար, Ադրբեջանի ողնաշարը կկոտրենք. բողոքի ակցիա ԱՄՆ–ում
թեգերը:
Արցախ, Ռուսաստան, չվերթ

Գլխավոր թեմաներ