14:40 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1515)
191920

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի 3–րդ օրը Ռոբերտ Քոչարյանը մեկնել էր Արցախ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախից այսօր վերեդարձել է Հայաստան։ Նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի վերադարձի նպատակը վաղը ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպումն է։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 29–ին ՀՀ 2–րդ նախագահը մեկնել էր Արցախ։ Սեպտեմբերի 30–ին համացանցում մի լուսանկար տարածվեց, որտեղ Արցախի 3 նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, մեկ սեղանի շուրջ էին նստած։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1515)

Ըստ թեմայի

Հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Ֆրանսիան ջանքերը մոբիլիզացնում է Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու համար
Ցույց Վարշավայում․ Լեհաստանի նախագահից պահանջում են ակտիվություն ցուցաբերել Արցախի հարցում
թեգերը:
Ռուսաստան, Սերգեյ Կոպիրկին, Ռոբերտ Քոչարյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ