15:32 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)
138011

ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է մարտական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Ինչպես տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԼՂ հակամարտության սրացումը, որը լայնածավալ բնույթ է ստացել և քաղաքացիական զոհերի պատճառ դարձել։

ՌԴ նախագահը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է մարտական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել էր, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀՄ ՄԽ համախախագահների հետ միասին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 5-ի ժ. 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 223 զինծառայողներ և 18 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3154 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների ՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 124 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 368 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1521)

Ըստ թեմայի

Ինչու է Էրդողանը ձեռքն այստեղ–այնտեղ գցում. Լոքմագյոզյանը` թուրք նախագահի «ախորժակի» մասին
Խաղում են հասակակիցների հետ․ Երևանի մասնավոր մանկապարտեզներն ընդունել են Արցախի երեխաներին
Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի ՊԲ որոշ զինծառայողների մարմիններ. ԱՀ ՄԻՊ
թեգերը:
Պատերազմ, Ադրբեջան, Ռուսաստան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ