08:01 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.24
  • GBP643.48
  • EUR582.42
  • RUB6.45

Գտել եմ Արցախի ծննդատան բակում. Աբովյանն ԱԺ ամբիոնից ցուցադրեց կասետային հրթիռի մնացորդը

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)
380 0 0

Ցանկացած պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որը կիրառում է այսպիսի զինատեսակներ, ռազմական հանցագործ է։ Արման Աբովյանը համոզմունք հայտնեց, որ հայկական կողմի ներկայացրած փաստերն Ալիևի ու Էրդողանի առաջ բացելու են Հաագայի միջազգային դատարանի դռները։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Աբովյանն այսօր ԱԺ հայտարարությունների ամբիոնին մոտեցավ Ստեփանակերտից իր հետ բերած հրթիռի բեկորը ձեռքին։

«Սա այն մեծ տրամաչափի հրթիռի բեկորն է, որով այսօր հրթիռակծվում է Արցախի մայրաքաղաքը։ Այս բեկորը գտել եմ Արցախի ծննդատան բակում։ Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր ու վտանգավոր զինատեսակներ կիրառվում են խաղաղ բնակչության հանդեպ»,– ասաց Աբովյանը։

Նա նաև շեշտեց, որ Արցախի խաղաղբնակավայրերի հանդեպ կիրառվող հրթիռները կասետային մարտագլխիկներով լիցքավորված զենքեր են, որոնց կիրառությունն արգելված է միջազգային կոնվենցիաներով ու օրենքներով։

«Ցանկացած պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, որ կիրառում է այսպիսի զինատեսակներ, ռազմական հանցագործ է»,– ասաց Աբովյանը,– Մեզ հետ պատերազմում են տեռորիստական Թուրքիան ու տեռորիստական Ադրբեջանը։ Սա այն ուղեգիրն է, որը պետք է բացի այդ երկու հանցագործի` Ալիևի ու Էրդողանի առջև Հաագայի միջազգային դատարանի դռները»։

Իսկ բոլոր նրանց, ովքեր կասկածում են հայկական կողմի ներկայացրած փաստերի իսկության մեջ, Արման Աբովյանը հրավիրում է Ստեփանակերտ` սեփական աչքերով տեսնելու Ստեփանակերտի փողոցներում առկա չպայթած հրթիռներ ու պայքած հրթիռների սարսափելի հետևանքները։

Ադրբեջանի ղեկավարությունը պատասխանատվություն կստանձնի լայնամասշտաբ հարձակման համար. ՀՀ ԱԳՆ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1656)

Ըստ թեմայի

Ստեփանակերտը կրկին հայտնվել է ադրբեջանական «Սմերչի» թիրախում. տեսանյութ
«Բարի գալուստ դժոխք». Ադրբեջանն անտեսում է նաև Իրանի անվտանգությունը
Իսրայելն ու Ադրբեջանը միայն զենքով չէ, որ կապված են. ռուսաստանցի փորձագետ
թեգերը:
Ադրբեջան, Արման Աբովյան, ԱԺ, Կասետային ռումբ

Գլխավոր թեմաներ