04:22 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)
301 0 0

Մինչ բնակչության մի մասը կամավորագրվում է առաջնագիծ մեկնելու համար, մյուսները համերաշխորեն օգնություն են հավաքում, իրենց տներն են առաջարկում արցախցիներին կամ սովորում են արհեստներ, որոնք կարող են օգտակար լինել ռազմաճակատի համար։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում ձևավորվելու է մասնագետ խոհարարների թիմ, որոնց ցանկացած պահի կարող են առաջնագիծ ուղարկել շարժական դաշտային խոհանոցում աշխատանքը կազմակերպելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ից։

Այս պահին ասոցիացիան մասնագետների վերապատրաստում է իրականացնում։ Առաջին թիմը բաղկացած է 20 մարդուց։

«Այս պահին մեր տեխնոլոգը խոհարարներին շարժական դաշտային խոհանոցի սկզբունքներին է ծանոթացնում։ Հետագայում նրանք կազմելու են մասնագետների ջոկատ, որն անհրաժեշտության դեպքում կմեկնի առաջնագիծ ու մեր զինծառայողների համա պատշաճ սնունդ կապահովի», - ասել են կազմակերպությունում։

Կազմակերպությունում նշեցին` հաշվի առնելով, որ խոհարարներն իրենց գործի մասնագետներն են, վերապատրաստման գործընթացն ամենասեղմ ժամկետներում կիրականացվի։ ՀԿ-ում նշում են, որ պաշտպանության նախարարությունում դաշտային խոհանոցի մասնագետներ կան, սակայն լրացուցիչ ձեռքերը երբեք չեն խանգարի։ Ավելին, այսուհետ երկրում կձևավորվի քաղաքացիական անձանցից կազմված մասնագետների թիմ, որն արտակարգ իրավիճակներում միշտ պատրաստ է արագ արձագանքել։

Խոհարարները և ոչ միայն․․․ թիկունքում

Մինչ ոմանք դաշտային խոհանոցն են ուսումնասիրում, խոհարարների մեկ այլ խումբ օր ու գիշեր սնունդ է պատրաստում նրանց համար, ովքեր էսկալացիայի ժամանակ Արցախից Հայաստան են տեղափոխվել։ Հայաստանի ռեստորատորների միության նախագահ Վահե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մեր երկրի 50 ռեստորաններ միացել են հայրենակիցներին աջակցելու գործընթացին։

«Տարբեր ռեստորաններ հայրենակիցների համար սնունդ են ապահովում», - ասաց Գևորգյանը։

Աշխատանքը համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ռեստորանները գերատեսչությանը տեղեկացնում են իրենց հնարավորությունների մասին, այնտեղից ստանում Արցախից ժամանակավոր տեղափոխվածների ցանկը։ Ցանկի համաձայն՝ յուրաքանչյուր հաստատություն իր հնարավորությունների չափով քաղաքացիների խմբերի համար սնունդ է ապահովում։ Գևորգյանը պարզաբանեց, որ այդ ամենն իրականացվում է կամավորական սկզբունքով. հաստատություններն իրենց նախաձեռնությամբ են միացել։

Գևորգյանը նշեց, որ այս գործընթացին մասնակցում են ոչ միայն երևանյան, այլև մարզերի հաստատությունները։ Միության այլ անդամներն ակտիվորեն մասնակցում են առաջնագծի համար առաջին անհրաժեշտության ապրանքներ հավաքելու գործին։

Սյունիքի մարզում իրավիճակը վերահսկելի է, միայն անհրաժեշտ են արյան կամավոր դոնորներ

Անմասն չեն մնացել նաև Հայաստանի հյուրատներն ու հուրանոցները։ Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիայի նախագահ Օֆելյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ավելի քան 200 արցախցի տեղավորվել են Հայաստանի տարբեր բնակավայրեր (Օշականից ու Բյուրականից մինչև Գառնի ու Վանաձոր) 22 հյուրատներում։

«Հիմնականում կանայք ու երեխաներ են։ Կան քաղաքացիներ, որոնք իրենց տներում են հյուրընկալել մեր հայրենակիցներին», - ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ ազգը համախմբվել է։ Շատերն իմանալով` որտեղ են արցախցիներին ապաստան տվել, ինչով կարողանում` օգնում են, սնունդ ու հագուստ են բերում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հովանու ներքո

Առանձին կամավորականների կազմակերպություններից բացի, հիմնական աշխատանքները համակարգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում գերատեսչությունից ասացին, որ օգնության առաջարկներն ավելի շատ են, քան դրանց անհրաժեշտությունը կա։

 «Մենք աջակցելու առաջարկություն ենք ստանում մասնավոր սեկտորից,  կամավորների խմբերից ու մասնավոր անձանցից», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Ավելին՝ գերատեսչությունում շուրջօրյա գործում է 114 թեժ գիծը, միաժամանակ ռազմական դրության ընթացքում 117 թեժ գիծ է գործում։ Մարտիրոսյանը նշեց, որ գերատեսչությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով, շաբաթը յոթ օր՝ որ հասցնի արցախցիներին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով` սնունդ, բնակավայր։

Նրանց օգնում են կամավորականների երկու մեծ խումբ․ մեկը կարիքավորների ցանկն է կազմում, մյուսն օգնելու պատրաստ քաղաքացիների տվյալներն է հավաքում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊՆ–ն դիմել է կամավորներին

Հոկտեմբերի 6-ի ժամը 09։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 244 զինծառայողներ և 19 քաղաքացիական անձինք։ Հայկական կողմը շուրջ 200 վիրավոր ունի։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 3454 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 126 անօդաչու սարք, 3 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ», 4 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 379 տանկ և ՀՄՄ:

Առաջնագծում գտնվող տղաներն անում են անհնարինը. տեսանյութ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

Հայացք թաքստոցից․ մահվան աչքերին նայած արցախցիները․ լուսանկարներ

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2224)

Ըստ թեմայի

«Մենք ձեզ մենակ չենք թողնի». ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպերը 55 հազար եվրո կտրամադրի Արցախին
Հունաստանն ու ՆԱՏՕ-ն դատապարտել են Արցախում պատերազմ հրահրող արտաքին ուժերի միջամտությունը
Լոս Անջելեսը սատարում է Արցախին. կոնգրեսականները Արցախի դրոշի գույներով դիմակներ են դրել
թեգերը:
Հյուրանոց, Արցախ, Հայաստան, խոհարար

Գլխավոր թեմաներ