02:59 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
325330

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնից ազատման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը, հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։

Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Ըստ թեմայի

«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են
Մեր հակատանկային ստորաբաժանումների վարպետությունը. Ստեփանյանը նոր անուններ է հրապարակել
Թշնամի Ադրբեջանը հարվածել է Շուշիի Ղազանչեցոց եկեղուցուն. լուսանկարներ
թեգերը:
Տնօրեն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արգիշտի Քյարամյան, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ