15:54 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
293 0 0

Աշխարհահռչակ հայերը շարունակում են սոցցանցերում իրենց գրառումներով ու կոչերով սատարել Հայաստանին ու Արցախին և միլիոնավոր հետևորդներին պատմել իրենց հայրենիքի մասին, որտեղ այսօր թիրախավորվում է խաղաղ բնակչությունը։

ԵՐԵՎԱն, 8 հոկտեմբերի - Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի քույրը`Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի իր էջի Stories բաժնում մի քանի հրապարակում է արել՝ կոչ անելով իր հետևորդներին նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Instagram story Котни Кардашьян
Քորթնի Քարդաշյանի էջից

Նա հրապարակել է 2019թվականին Քիմի հետ Հայաստան այցի ժամանակ Էջմիածնի Մայր տաճարում արված լուսանկարը և գրել, որ Հայաստանը օգնության կարիք ունի։

«Արցախում հայերն Ադրբեջանի հարձակման տակ են։ Մենք պետք է միջազգային հանրությանը, լրագրղներին, մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և կառավարություններին տեղեկացնենք հարձակումների մասին»,–գրել է Քորթնին։

Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր կարձագանքեն կատարվածին, մարդկության դեմ այս հանցագործությունը կանգնեցելու հնարավորություն ունեն։

Նա կոչ է արել ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները։

Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը ևս աշխարհի ուշադրությունը հրավիրել է Արցախում տիրող իրավիճակի վրա և իր հերթին կոչ արել նվիրատվություն անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Զգուշացրեք Թուրքիային` դադարեցնի զենք և մարտիկներ ուղարկել Բաքու. Քարդաշյանի կոչը ԱՄՆ–ին

Նա հրապարակել է հայ զինվորներից մեկի «Գինի լից» երգի տեսանյութը և գրել, որ այս սարսափելի մղձավանջը սկսվելուց ի վեր փորձում էր լաց չլինել։
«Հետո ես այս տեսանյութն եմ տեսնում։ Ցավդ տանեմ»,–գրել է դերասանուհին։

«Ես ամեն ամիս նվիրատվություն եմ կատարելու Հայաստան համահայկական հիմնադրամին, կարծում եմ, որ դա օգուտ կբերի մեր երկրին։ Եկեք նվիրատվություն անելով պաշտպանենք մեր ժողովրդին, մեր զինվորներին, մեր հայրենիքը:Եթե դու հայ չես, բայց իմ ընկերն ես ու տարածել ես խոսքս, շնորհակալ եմ քեզ»,–գրել է դերասանուհին:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Օհանյանը դատապարտել է աշխարհին լռության համար ու կոչ արել օգնել «Հայաստան» հիմնադրամին
Պետծառայողներն իրենց սոցփաթեթի փողը կկարողանան տալ Արցախին ու ՀՀ–ին օգնող հիմնադրամներին
Ուշադիր եղեք. «Հայաստան» համահայկական հիմնադրամի կեղծ էջ է ստեղծվել
թեգերը:
Անժելա Սարաֆյան, Քորթնի Քարդաշյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Հայաստան

Գլխավոր թեմաներ