14:28 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
176 0 0

Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լուրերին, թե Ռուսաստանի կողմից այս կամ այն պաշտոնյայի ազատման հարց է ներկայացվում։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց` իր պաշտոնանկության մասին լուրերը հերյուրանք են։ 

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից էլ չկա հրաժարականի պահանջ, ինչպես լուրեր էին շրջանառվում ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի դեպքում։ Ի պատասխան Բադասյանը նշեց, որ պետք չէ նման սադրանքներին տրվել։

«Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և Ռուսաստանի հետ բացառապես ռազմավարական և դաշնակցային հարաբերություններ ունենք»,–ասաց նախարարը։

Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանում է ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը

Բադասյանի խոսքով`լուրերը, թե Մոսկվայի կողմից պահանջ է դրվում որևէ կառույցի ղեկավարին հանելու, անպատասխանատու մարդկանց կողմից են տարածվում և խայծ են այն կառույցների կողմից, որոնք ուզում են` երկրում մթնոլորտը փոխվի։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել էր պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։

Ո՞վ է Արցախում սուտ լուրեր տարածել ծառայակիցների շրջանում. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

Ըստ թեմայի

Ինչու է պաշտոնանկ արվել Քյարամյանը, և ինչ կապ ունեն հայ–ռուսական հարաբերությունները
Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի, որ իր օրոք գաղտնալսումներ են եղել. Քյարամյան
Օրենքի շուրջ հնչած կարծիքները ջախջախված են. Բադասյանը՝ վերջին ձերբակալությունների մասին
թեգերը:
Ռուսաստան, պաշտոնանկություն, Ռուստամ Բադասյան

Գլխավոր թեմաներ