14:31 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (212)
55 0 0

Կատարված աշխատանքի մասին զեկույցը պետությունների ղեկավարներին կներկայացվի մինչև 2020թ-ի ավարտը։ Այնուհետև կքննարկվի երկրորդ փուլ անցնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդաբանական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև 2020 թվականի ավարտը: Այս մասին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել Է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

«Չնայած խնդիրներին, հայերը պատրաստ են գնալ մինչև վերջ». Փաշինյանը` ԵԱՏՄ նիստում

«Գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական և կազմակերպված հիմքի ձևավորումն է։ Այն պետք է կազմված լինի մինչև ընթացիկ տարվա ավարտը»,-հայտարարել է Գոլովչենկոն։

Գերատեսչական մակարդակով նման աշխատանք արդեն ընթանում է, իսկ կատարված աշխատանքների մասին զեկույցը կներկայացվի պետությունների ղեկավարներին։ Դրանից հետո երկրորդ փուլ անցնելու մասին որոշում կկայացվի։ Բելառուսի վարչապետը  հայտարարել է, որ մոտ ժամանակներում համատեղ ջանքեր կպահանջվեն փաստաթղթերի մշակման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միության նավթի և գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկան նախատեսվում է ստեղծել մինչև 2025 թվականը։

Երևանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)

Ըստ թեմայի

Գազի գինը փոխվեց. ով որքան է վճարելու հուլիսի 19-ից հետո
Փաշինյանն ասաց` որն է ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի կարևորագույն խնդիրը
2020 թվականն այնպիսին, ինչպիսին կա. գազի գներ սահմանողը փոթորիկներն ու հրոսակներն են
թեգերը:
Երևան, Վարչապետ, Բելառուս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), գազ

Գլխավոր թեմաներ