22:03 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (212)
59 0 0

Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ միասին, պատրաստ է աջակցել բացառապես խաղաղ կարգավորմանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին: 

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շեշտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ միասին, պատրաստ է աջակցել խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության վերջին տվյալների ՝ հայկական կողմից զոհվել է 376 զինծառայող և 22 խաղաղ բնակիչ:

«Չնայած խնդիրներին, հայերը պատրաստ են գնալ մինչև վերջ». Փաշինյանը` ԵԱՏՄ նիստում

Նշենք, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստն Երևանում ընթանում է Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ֆոնին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկերներին ՝ նման դժվարին պահին Երևան ժամանելու համար:

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (212)

Ըստ թեմայի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Արցախի վերաբերյալ հայտարարություն են տարածել
Ռուսաստանը շատ ավելի մեծ լծակներ ունի. Արցախում առաջիկա օրերին սպասում են ՌԴ–ի արձագանքին
Նախագահ Սարգսյանն ասել է` ինչ են մտածում Ռուսաստանի դերի մասին Հայաստանում ու Արցախում
թեգերը:
Վարչապետ, հայեր, ցավակցություն, Միխայիլ Միշուստին

Գլխավոր թեմաներ