02:51 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան և ԵԱՏՄ (211)
157 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ճամփորդիր առանց COVID-19-ի» նախագծի իրականացումը համարում է քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման առանցքային փուլ՝ ռիսկերը նվազագույնի հասցնելով։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղաշարժի սահամանափակումները բացասաբար են անդրադառնում ինտեգրման գործընթացի վրա։ Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական խորհրդի՝ Երևանում ընթացող նիստի ընթացքում։ 

«Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մենք ընդգծում ենք ուղևորափոխադրումների հարցի համար միասնական լուծում գտնելու կարևորությունը։ Սահմանափակումները բացասաբար են անդրադառնում ինտեգրման գործընթացի վրա»,-ասել է վարչապետը։

Նա ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ մշակված «Ճամփորդիր առանց COVID-19-ի» պիլոտային նախագծի իրականացման կարևորությունը։ Փաշինյանը նախագիծն անվանել է քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման առանցքային փուլ՝ ռիսկերը նվազագույնի հասցնելով։

«Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ընդհանուր առմամբ,  Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից է»,-նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Երևանն այսուհետ էլ նախանշված նպատակներին հասնելու համար գործադրելու է բոլոր ջանքերը` չնայած մարտահրավերներին, որոնց առաջ հայտնվել է երկիրը։

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը, Միխայիլ Միշուստինը, Ասկար Մամինը, Ռոման Գոլովչենկոն։ Երևան չի ժամանել Ղրղզստանի ներկայացուցիչը, ինչը պայմանավորված է այդ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակով։

614 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 55 087

Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր մարտին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Բացառություններ էին կազմում այլ երկրների քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար նախատեսված հատուկ չվերթերը. ընդհանուր առմամբ կատարվել է «դուրս բերող» 79 չվերթ, որոնց շնորհիվ Ռուսաստան է մեկնել ավելի քան 9 հազար մարդ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի թեստերի փոխադարձ ճանաչումը կարող է նախնական լուծում դառնալ ԵԱՏՄ-ի ներսում ուղևորափոխադրումների ապահովման համար:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ․-ի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թվականին ԵԱՏՄ մարմիններում նախագահում Է Բելառուսը։ Մոլդովան 2018 թ․-ի մայիսից ԵԱՏՄ-ին կից դիտորդ է հանդիսանում։

ՌԴ–ն կբացի ԵԱՏՄ երկրների հետ օդային սահմանը, բայց համաճարակաբանական վիճակը հաշվի առնելով

թեմա:
Հայաստան և ԵԱՏՄ (211)

Ըստ թեմայի

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա
COVID-19-ի դեմ պատվաստանյութը պետք է հասանելի լինի բոլոր ժողովուրդներին. Փաշինյան
Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել
թեգերը:
ավիափոխադրող, կորոնավիրուս, Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ