22:06 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հրադադար Արցախում (55)
1048 0 0

Ադրբեջանը ոչ միայն Արցախի ուղղությամբ է օդային հարձակում սկսել, այլև Հայաստանի տարածքն է հրթիռակոծում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին։

«Կան զոհեր և վիրավորներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ–ն անցել է օդային հարձակման` մեծ քանակությամբ և լայնորեն կիրառելով ԱԹՍ-ներ։

Այսօր առավոտյան Ադրբեջանն ԱԹՍ–ով հարված էր հասցրել Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղական համայնքին և Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրին։ Բացի այդ հերթական անգամ այսօր առավոտյան հրթիռակոծվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։

Առաջընթացի մասին խոսելն անհնար կլիներ առանց այս իրավիճակին վերջնակետ դնելու. Մնացականյան

թեմա:
Հրադադար Արցախում (55)

Ըստ թեմայի

Ադրբեջանն ուժգնացրել է ԱԹՍ–ի օգտագործումը. հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը
Ադրբեջանը հարվածային ԱԹՍ է կիրառել նաև ՀՀ բնակավայրերի ուղղությամբ. Շուշան Ստեփանյան
Ադրբեջանը օդային հարձակման է անցել. ՊՆ
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ