15:05 23 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
916 0 0

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հաստատում է, որ Ադրբեջանը հարվածել է, բայց այլ ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Կապան քաղաքին չեն հարվածել։

«Այլ հատվածին է եղել հարվածը։ Շուշանը արդեն հայտնել է։ Հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Հայաստանի Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հովհաննիսյանի խոսքով` կա մեկ զոհ։

Նշենք, որ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ գրել էր, որ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ։ Մինչ այդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր այսօր առավոտյան Ադրբեջանն ԱԹՍ–ով հարված էր հասցրել Արցախի Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղական համայնքին և Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4369 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 162 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 508 տանկ և ՀՄՄ:

Փայլուն օպերացիա Արցախում. ազատագրվել է դիրքերից մեկը, փրկվել 19 զինվորի կյանք

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հեծանիվի անվադողը՝ «ժգուտ», պատկերասրահն էլ՝ տեսակավորման կայան. կամավոր դարձած հայություն

 

Ըստ թեմայի

Ադրբեջանը օդային հարձակման է անցել. ՊՆ
Արցախում կրակի դադարի հրաման է տրվել. ՊՆ
«Էդ պահին հիմնականում չես մտածում, ուղղակի գիտես, որ պետք է գնաս առաջ». տեսանյութ
թեգերը:
Ադրբեջան, Կապան, Արծրուն Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ