12:33 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)
425 0 0

Լրատվականներից մեկը հրապարակումը չի հեռացրել և այդ պատճառով տուգանվել է երկու անգամ` ընդհանուր առմամբ վճարելով 2,2 մլն դրամ տուգանք։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Երկու լրատվական և մեկ քաղաքացի տուգանվել են ռազմական դրության ժամանակ արգելված հրապարակումներ կատարելու համար, հայտնում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 11-ի ժամը 17։00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը` լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Լրատվական գործունեություն չիրականացնող անձն իր հրապարակման համար տուգանվել է 300 հազար դրամի չափով, իսկ երկու լրատվական կայքեր՝ 700 հազարական դրամների չափով։

Լրատվականներից մեկը հրապարակումը չի հեռացրել և այդ պատճառով տուգանվել է երկու անգամ (երկրորդ անգամ` 1.5 մլն դրամով) և ընդհանուր առմամբ վճարել 2,2 մլն դրամ տուգանք։

Մյուս հրապարակումների հեղինակներին վարչական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում։

ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումով սահմանվում են հրապարակումների և հաղորդումների իրականացման մի շարք սահմանափակումներ:

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել ռազմական դրության սահմանափակումները խախտելու հարցով

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց շարժի, մարտական գործողությունների հետևանքով պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը:

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն իրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում` 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։ Վարչական տույժի նշանակումից հետո հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը կտուգանվի 1 միլիոնից 1 միլիոն 500 հազար դրամի չափով։

Հիշյալ կանոնների խախտումը լրատվական գործունեություն չիրականացնողների կողմից առաջացնում է տուգանքի նշանակում 300 հազարից 700 հազար դրամի չափով։

Հրապարակումն անհապաղ չվերացնելու դեպքում լրատվական գործունեություն չիրականացնող անձը կտուգանվի 700 հազարից 1 միլիոն դրամի չափով։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են ավելի քան 400 զինծառայողներ և 20 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 4719 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 166 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 510 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1710)

Ըստ թեմայի

Արցախում իսրայելական ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյանն ապացույցներ է ներկայացրել
Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Հայ հաքերները կոտրել են ադրբեջանական բանկերն ու 520 000 մարդու տվյալների արտահոսք ապահովել
թեգերը:
Ոստիկանություն, ռազմական դրություն, ԶԼՄ, Տուգանք

Գլխավոր թեմաներ