02:34 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
353 0 0

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը կայացել է։ ՍԴ դատավորները կատարել են իրենց ընտրությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի –Sputnik. Սահմանադրական դատարանը նոր նախագահ ունի։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում հայտնել է, որ Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ նախագահ։

Դիլանյանն, ի դեպ, ՍԴ նախագահի միակ թեկնածուն էր։

Դիլանյանն ինքնաառաջադրվել էր։ Բացի նրանից, առաջադրվել էր նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ սա ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլն է։ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության առաջին փուլը մեկնարկել էր սեպտեմբերի 23-ին։ Այդ պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնառաջադրում և մեկ առաջադրում։

Մինուս մեկ. Արման Դիլանյանը ՍԴ նախագահ դառնալ չի ուզում

Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել էր, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել, արդյունքում մնացել էր միայն մեկ թեկնածու։ Երկու օր տևած քննարկումներից հետո` սեպտեմբերի 25-ին, ՍԴ նախագահի միակ թեկնածուն` Երվանդ Խունդկարյանն այդպես էլ չընտրվեց։

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

Օր երրորդ. ՍԴ դատավորները դեռ նախագահ են ընտրում, Շաթիրյանը համակարծիք չէ Թովմասյանի հետ

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանին վերաբերող օրենքը չի ստորագրի
Սահմանադրական դատարանի դատավորները նոր նախագահ կընտրեն
Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից
թեգերը:
Արման Դիլանյան, Նախագահ, Սահմանադրական դատարան

Գլխավոր թեմաներ