00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու պետք է կողմերը վստահեն Ռուսաստանին. Արմեն Սարգսյանի կարծիքը

© Photo / official site of the President of RAПрезидент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн
Президент Армен Саркисян во время интервью каналу RT (13 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոսելով խաղաղապահ առաքելության հնարավորության մասին նախագահը նշել է, որ խաղաղապահներ կլինեն, եթե երկու կողմերը համաձայնեն։ Նրանք չեն կարող մեկ կողմում լինել։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Նախագահ Արմեն Սարգսյանը RT ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերության հետ զրույցում խոսել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների և Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի դերի մասին։ Նա կարծիք է հայտնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերություններն այն աստիճան հավասարակշռված են, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը և Հայաստանի միջև կան ստորագրված պայմանագրեր և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, բացի այդ Հայաստանը նաև ՀԱՊԿ-ի անդամ է: 

Генеральный секретарь ОДКБ Станислав Зась после встречи с министром иностранных дел Армении (28 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ –ը դեմ է ղարաբաղյան հակամարտությանը երրորդ ուժի միջամտությանը. Զաս

«Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարևոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության և պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ և սկսել խոսել»,- ասել է նախագահը՝ հույս հայտնելով, որ վերջնական հրադադար կհաստատվի։ Նա կարևորել է Ռուսաստանի դերն այս հարցում։

ՀԱՊԿ-ում կարծում են` Ղարաբաղյան հակամարտությունը չի տեղափոխվի Հայաստանի տարածք

Նախագահը խոսել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների՝ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի՝ կողմերին ուղղված կոչերին։

«Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է»,- ընդգծել է նա։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք խաղաղապահ առաքելությունը կարող է օգնել, նախագահը նշել է, որ բաց է գաղափարների համար, սակայն «խաղաղապահներ կլինեն, եթե երկու կողմերը համաձայնեն։ Նրանք չեն կարող մեկ կողմում լինել»։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերություններն ավելի են սերտացել կոնֆլիկտի վերջին բռնկումից հետո, նախագահը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ ավելի խորն են, քան քաղաքական իրադարձությունները։

Главный комиссар по делам диаспоры Заре Синанян во время интервью агентству Sputnik - Sputnik Արմենիա
Հայերի դեմ պայքարում են այն ահաբեկիչները, որոնց Ռուսաստանը չի հասցրել վերացնել. Սինանյան

«Մեր մտերմությունը չի կարող մեկնաբանվել այսօրվա քաղաքականությունից ելնելով, հայտարարությունների մակարդակով կամ վերաբերմունքով, որոշումներով, խմբերով, կուսակցություններով։ Մեր հարաբերությունները եղել են, կան և, համոզված եմ, լինելու են շատ խորը։ Շատ ավելի խորը, քան քաղաքական իրադարձությունները։ Այս հարցին պատասխանելու համար կրկին նույն բառը կօգտագործեմ, որը մի քանի անգամ արդեն իսկ հնչեցրել եմ՝ վստահություն։ Սա վստահություն է, որը գալիս է դարերով»,- ասել է նա՝ հավելելով, որ վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանել ամեն օր։

«Կարծում եմ, որ դա նման է գեղեցիկ բույսի կամ ծառի, և եթե այն չջրես, չխնամես, ծաղիկներ և պտուղներ չես ստանա։ Պետք է խնամես, հոգ տանես դրա մասին ամեն օր, նույնիսկ եթե այն խորն է»,- ընդգծել է նախագահը։

Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը. Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

Լրահոս
0