03:33 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (131)
959 0 0

Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել` ասելով, որ մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է ՀՀ տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան։

«Ադրբեջանը նման քայլի է գնացել ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։ Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ»,–ասում է Ստեփանյանը։

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե ՀՀ ԶՈւ օպերատիվ-մարտավարական 2 հրթիռային համալիր է ոչնչացվել` մեկն այս գիշեր, մյուսը` առավոտյան։

Ստեփանյանի խոսքով` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել ՀՀ տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։ Ստեփանյանը հայտնում է, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, վերահաստատելով, որ մինչև այս պահը ՀՀ տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում է, որ այսուհետ ՀՀ ԶՈւ–ն իրեն իրավունք է վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 13-ի ժամը 10:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5139 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 18 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 173 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 521 տանկ և ՀՄՄ:

Ինչին պետք է ընտելանանք, եթե Ադրբեջանի հետ պատերազմը երկարի

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Հրադադար, բայց ոչ խաղաղություն. ի՞նչ խնդիր պետք է լուծի բանակը արցախյան պատերազմից հետո

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (131)

Ըստ թեմայի

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
«Տրամադրությունը մարտական է, բոլորս էլ ձիգ ենք»․ ինչպես են անցնում պահեստազորի մարզումները
Թշնամու Սու-25 գրոհիչ է խոցվել Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից
թեգերը:
Շուշան Ստեփանյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), սպառազինություն, Զենք, Հայաստան, հայ-ադրբեջանական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ