23:47 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
120 0 0

Ամեն օր օդային և ցամաքային ճանապարհով սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան է հասնում տասնյակ տոննաների հումանիտար օգնություն:

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի քաղաքի հայ համայնքը հումանիտար օգնություն է  ուղարկել Հայաստան։ Երևան հասած օդանավի լուսանկարները հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Նշենք, որ պատերազմական դրության այս օրերին սփյուռքահայությունը մի բռունցք է դարձել։ Ֆրանսիայից մինչև Կանադա, Մարսելից մինչև Մոսկվա, Նիդերլանդներց մինչև Ջավախք օդային և ցամաքային ճանապարհով աշխարհասփյուռ հայերը հայրենիք են ուղարկում համայնքային ջանքերով հավաքագրված բեռները:

Доставка гуманитарного груза из России в Армению (14 октября 2020). Еревaн
Հումանիտար բեռների ստացում Ռուսաստանից

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 532 զինծառայողներ և 31 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 5486 զոհ ունի, ավելի քան 5000 վիրավոր։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 19 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 176 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 541 տանկ և ՀՄՄ:

«Ես կրակի տակ ամենաթանկ բանն եմ թողել՝ որդուս». ինչպես են ապրում արցախցիները Ջրամբարում 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը

Ըստ թեմայի

Բեդրոս Կիրկորովն Արցախի համար հավաքած օգնության հետ կապ չունի
Հայաստանը մեր օգնության կարիքն ունի. Քորթնի Քարդաշյանը և Անժելա Սարաֆյանը կոչ են անում
Դեղորայք, քնապարկեր... Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն
թեգերը:
օգնություն, Հայաստան, Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ