ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 7 դեպք է արձանագրվել։
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 79 (տղամարդ), 67 (կին), 75 (կին), 63 (կին) և 62 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 59 995 դեպք, որոնցից 47119-ն առողջացած, 1046-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 336111 թեստավորում:
Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում
Այսպիսով` երեկ կատարվել է 3957 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1371 նոր դեպք: Ունենք 406 առողջացած:
Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են