15:39 25 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD512.31
  • GBP684.65
  • EUR608.83
  • RUB6.75
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)
142 0 0

Կազմակերպությունը շեշտում է, որ կրակի անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակն արձագանքել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին Վարդենիս քաղաքի մոտակայքում գտնվող Սոթք համայնքում ծանր վիրավորում ստացած երեխային։ Facebook-ի պաշտոնական էջում կարճ հաղորդագրություն է տարածվել.

«Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա և բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունից»,- նշված է գրառման մեջ։

Միաժամանակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու իր կոչը և նշում, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը բխում է յուրաքանչյուր երեխայի լավագույն շահից։

Գրասենյակի տեղեկացմամբ՝ աշխատանքներ են տարվում հակամարտությունից տուժած երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու և նրանց այլ կարիքները հոգալու ուղղությամբ։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ–ով հարվածներ էին հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածություններին։ ԱԹՍ-ի հարձակման պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք էր ընթանում, դաշտում աշխատում էին խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածի հետևանքով 14-ամյա երեխա է վիրավորվել։

Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածից վիրավորված երեխայի վիճակը ծանր է

Տղան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Նա վերակենդանացման բաժնում է։ Երեխայի մոտ առկա են աջակողմյան պնևմոթորաքս, ձախակողմյան թափանցող հեմոպնևմոթորաքս, որովայնի բութ վնասվածք, փայծաղի սուբկապսուլյար հեմատոմա, ինչպես նաև աջակողմյան հյուսվածքում առկա է բեկոր:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2211)

Ըստ թեմայի

Ինչպես են խոցվում թշնամու ԱԹՍ–ները. տեսանյութ
Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածը թիրախային էր. ՄԻՊ-ը երեխայի վիրավորվելու մանրամասներն է հայտնել
Գեղարքունիքում ադրբեջանական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով երեխա է վիրավորվել
թեգերը:
ՅՈՒՆԻՍԵՖ, Վարդենիս, անօդաչու թռչող սարք

Գլխավոր թեմաներ