16:07 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)
50 0 0

Արսեն Թորոսյանը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և չծանրաբեռնել առողջապահական համակարգը, որն այս պահին պայքարում է Արցախում  մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է հայ ժողովրդին և կրկին հորդորել պատերազմական իրավիճակում խստորեն պահպանել  հակահամաճարակային կանոնները, որպեսզի կորոնավիրուսով վարակման դեպքերը չավելանան և առողջապահական համակարգն իր բոլոր ուժերն ուղղի վիրավորների կյանքը փրկելուն։ Առողջապահության նախարարի կոչը հրապարակել է ԱՆ մամուլի ծառայությունը։

«Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ։ Նախարարության մի շարք ներկայացուցիչներ մշտապես գտնվում են Արցախում։ Զուգահեռ այս իրականությանը` ունենք կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կտրուկ աճ,  և դա փաստում է, որ հիվանդությունը ոչ մի կերպ չի նահանջել` պատերազմական իրավիճակում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը»,–ասել է նախարարը։

Թորոսյանը ևս մեկ անգամ հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները` դնել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը և հաճախ ախտահանել ձեռքերը։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1371–ով և դարձել 59 995։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 519 մարդ, կատարվել է 336 111 թեստավորում, առողջացել են վարակվածներից 47 119–ը։ Գրանցվել է մահվան 1046 (+7) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է` 311։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ Հայաստանում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Կարանտինի ընթացքում որոշ սահմանափակումներ մեղմացվել են, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1573)

Ըստ թեմայի

Առողջապահության նախարարությունը ահազանգում է` կորոնավիրուսը կարող է վնասել մեր զինվորներին
Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում
Բժիշկը խոսել է կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանքների մասին
թեգերը:
Պատերազմ, դիմակ, բժիշկ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ