22:49 22 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.31
  • GBP647.00
  • EUR584.77
  • RUB6.42
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
85601

Արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Նիկոս Դենդիասի հայաստանյան այցի օրակարգը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հոկտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ ասուլիսով»,–նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակում Հունաստանի արտաքին գործերի նախարարին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ուշագրավ դեպք էր տեղի ունեցել` Թուրքիայի իշխանությունը 20 րոպե թույլ չէր տվել, որ Հունաստանի կառավարական ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով։

Օդանավում եղել է8 Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, որն Աթենք էր վերադառնում։

թեգերը:
Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Հունաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ