10:46 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (132)
73 0 0

Արցախում ընթացող մարտական գործողությունների օրերին արդեն երկու միջնորդություն է ներկայացվել դատախազություն Գագիկ Ծառուկյանին ազատ արձայելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է` դատախազությունը մերժել է իր` Ծառուկյանի կալանքը ստորագրությամբ փոխարինելու մասին միջնորդությունը։

«Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանվարումը որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու առաջարկ գլխավոր դատախազին ուղարկվել էր սեպտեմբերի 28-ին՝ ելնելով պատերազմական իրավիճակից։

Դրանից առաջ` հոկտեմբերի 6-ին, հայտնի դարձավ, որ 13 կուսակցություն գրությամբ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել Ծառուկյանի նկատմամբ կիրառված կալանավորման որոշումը: Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ դատախազը մերժել է միջնորդությունը։

«Ծառուկյանը քաղբանտարկյալ է». ՀՅԴ–ն ու «Հայրենիքը» միանման հայտարարություններ են տարածել

Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից։ Հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու համար 13 կուսակցություն դիմել են գլխավոր դատախազին

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։ Սեպտեմբերի 25-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները (132)

Ըստ թեմայի

Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է. պաշտպանը մանրամասներ է հայտնում նրա մասին
Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը մերժած դատավորի նկատմամբ վարույթ կհարուցվի՞
Գագիկ Ծառուկյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը
թեգերը:
կալանավոր, կալանք, Էդմոն Մարուքյան, Դատավոր, Դատարան, դատ, Գագիկ Ծառուկյան

Գլխավոր թեմաներ