23:53 20 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1564)
65 0 0

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսային վարակի հետևանքով Հայաստանում վերջին մեկ օրում մահացածների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 դեպք է արձանագրվել։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 83 (կին), 68 (տղամարդ), 86 (տղամարդ), 86 (կին), 93 (կին), 73 (կին), 60 (տղամարդ) և 73 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 314 է։

Կորոնավիրուսի դեպքերի 100 տոկոսից ավել աճ կա. բժիշկները պայքարում են երկու դաշտում

Այսպիսով` հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 61460 դեպք, որոնցից 47541-ն` առողջացած, 1056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12549 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 340116 թեստավորում:

Ծանրաբեռնվածությունն ավելանում է. Հայաստանում կորոնավիրուսի ցուցանիշները մտահոգիչ են

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1564)

Ըստ թեմայի

Մենք չպետք է մոռանանք, որ ունենք անտեսանելի թշնամի. կորոնավիրուսը նոր թափ է հավաքել
Կորոնավիրուսի պատճառով դպրոցական արձակուրդներն ավելի շուտ կմեկնարկեն
Բժիշկը խոսել է կորոնավիրուսի երկարաժամկետ հետևանքների մասին
թեգերը:
համավարակ, Մահ, Հայաստան, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ