00:00 21 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.33
  • GBP639.50
  • EUR582.43
  • RUB6.33
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
236 0 0

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է այս տարվա դեկտեմբերի 31-ից արգելել թուրքական ապրանքների մուտքը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փաստ է` Թուրքիան Ադրբեջանին բացահայտորեն աջակցում ու սատարում է Արցախի դեմ սանձազերծած պատերազմական և ահաբեկչական գործողություններում:

«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: Մեր տնտեսվարողների ու բնակչության որոշ մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ի դեպ, թուրքական ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում որևէ ապրանքի պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ էլ հենց տեղական արտադրության շնորհիվ:

Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ (21.6 մլն դոլար)։

Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 128 մլրդ դրամի ապրանք։

Նշենք, որ որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և կգործի 6 ամիս ժամկետով:

Ըստ թեմայի

Սաուդյան Արաբիան իր քաղաքացիներին կոչ է արել վաճառել Թուրքիայում իրենց տները
Թուրքական F-16-ները փոխել են մարտավարությունը, գործի են դրվել նաև ԱԹՍ–ները. Մովսեսյան
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձկանների համար. Սարգսյան
Ինչի կհանգեցնի Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյի վերացումը. փորձագետը փակագծեր է բացել
թեգերը:
նախագիծ, ԱԺ, տնտեսություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ