19:49 19 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD492.40
  • GBP640.27
  • EUR578.91
  • RUB6.34
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
16421

Հունաստանի արտգործնախարարն ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում:

«Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Премьер-министр Армении Никол Пашинян встретился с министром иностранных дел Греции Никосом Дендиасом (16 октября 2020). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA
Նիկոլ Փաշինյանն ու Նիկոս Դենդիասը

Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին:

Հունաստանի արտգործնախարարը Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին:

Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Փաշինյանը և Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ:

Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին:

Դենդիասը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:

Հիշեցնենք` Հունաստանի արտգործնախարարը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով։ Այսօր առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ։

Ըստ թեմայի

Ես կցանկանայի վերջնականապես հանգուցալուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանը պետք է ավելի մեծ դեր խաղա Ղարաբաղում խաղաղության վերականգնման գործում. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Նիկոս Դենդիաս, Նիկոլ Փաշինյան, Հունաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ