10:07 24 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)
255 0 0

Գեղարքունիքի մարզպետը հայտնեց, որ բազմաթիվ դաշտային տարածքներ հրետակոծվում են ու խնդիրներ առաջացնում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների օրերին արդեն իսկ 18 ԱԹՍ է խոցվել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«18 ԱԹՍ է խոցվել Մարտունու, Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում։ Հակառակորդի ԱԹՍ–ների հարվածների հետևանքով վնասվել են շուրջ 40 առանձնատներ։ Բացի այդ, 2 դպրոց է վնասվել` Կութ և Սոթք համայնքներում»,–ասաց մարզպետը։

Սանոսյանը հայտնեց նաև, որ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն մեկ տուն ամբողջովին փլուզվել է, այլև հարակից գազատարն է վնասվել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզում այցելել է վիրավոր զինվորներին

Նրա խոսքով` մարզի բնակչությունն առաջին օրերից հետո սկսել է նաև սովորել հակառակորդի կողմից իրականացվող գործողություններին և քաղպաշտպանության է անցել` արդյունքում կարողանում են խուսափել ավելի մեծ թվով վիրավորներից և զոհերից։

Սակայն, ըստ Սանոսյանի, բազմաթիվ դաշտային տարածքներ հրետակոծվում են ու խնդիրներ առաջացնում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար։

Նա ասաց նաև, որ Մարտունու հիվանդանոցը սկսել է գործել որպես հոսպիտալ, գործում է նաև Վարդենիսի հոսպիտալը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 17-ի ժամը 18:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6109 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 22 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 190 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 554 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ Զոհվել է 2 քաղաքացիական անձ։

«Գրադի» կրակի տակ. ինչպես են տարեց տղամարդիկ ապրում Մարտունու ապաստարաններից մեկում

 

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (143)

Ըստ թեմայի

Մեկ օրում Իրանի տարածքում առնվազն 8 ԱԹՍ է ընկել արցախյան հակամարտության գոտուց
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի երեք, Արցախում՝ մեկ ԱԹՍ
թեգերը:
Գեղարքունիքի մարզ, Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Արցախյան պատերազմ

Գլխավոր թեմաներ