06:21 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)
68110

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժածներին օգնելու նպատակով հոկտեմբերի 13-ից Երևանի, Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներում մասնագիտական օգնություն է ցուցաբերում Ֆրանսիայից կամավոր ժամանած բժիշկների խումբը:

Վիրաբույժներն ու բուժքույրերն այստեղ են ֆրանսահայ բժիշկ Լևոն Խաչատրյանի հրավերով։ Նրանք իրենց հետ նաև անհրաժեշտ բժշկական սարքավորումներ են բերել:

«Այն, ինչ տեսանք հիվանդանոցներում, պատերազմի ու սարսափի մասին էր, մի իրավիճակ, որը չէինք էլ կարող պատկերացնել: Մենք զգացինք հայ ժողովրդի ամբողջ ողբերգությունը»,- Sputnik Արմենիայի հետ զրուցում նշեց ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր Աննա Պերժեն վստահեցնելով՝ Ֆրանսիայում պատրաստվում է դրամահավաք կազմակերպել՝ հաշմանդամ դարձած վիրավորներին օգնելու համար: «Այս տեսակ վիրավորումներից հետո շատ դժվար կլինի բնականոն կյանք վերադառնալը, բայց կփորձենք օգտակար լինել»,-նշեց նա:

Խմբի անդամները թեև հիմնականում ունեն պատերազմական գոտիներում աշխատելու փորձ՝ աշխատել են Աֆրիկայի և Ասիայի թեժ կետերում, օգնել են ահաբեկչական գործողություններից վնասվածքներ ստացած տասնյակ քաղաքացիների, բայց Ադրբեջանի կողմից օգտագործված արգելված զենքերի պատճառով վիրավորների մեծ թիվը տպավորել է բոլորին։

Երեխաները պետք է հեքիաթ ունենան. Շուշիի թատրոնը Գյումրիում է, հանդիսատեսին էլ են բերել

Պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերը Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց. «Այստեղ շատ են վիրավորները, բացի այդ Գազայում կամ Ֆրանսիայի Bataclan համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով հիմնականում հրազենային կամ ռումբի վիրավորումներ էին, իսկ այստեղ մասսայական չթույլատրված զինատեսակների հետևանքով վիրավորումներն են ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակիչների շրջանում»,-նշեց Պատրիկ Կնիպերը։

«Ինձ թվում է ինչ-որ չափով օգուտ տվեցինք թե՛ մեր գործընկերներին, թե՛ մեր վիրավորներին»,-ասում է սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:

Անդրադառնալով վիրավորների վիճակին նա տեղեկացրեց՝ կապված օգտավործված զինատեսակների հետ, իրավիճակը բավական բարդ է ու շատերին երկարատև բուժում է պետք: «Օգտագործված է եղել այն զինատեսակները, որոնք պարզապես պատառոտում են մարդու մարմինը, ու այս պարագայում ռազմական վիրաբուժության գործն է շատ»- նշեց Լևոն Խաչատրյանը հավելելով. «Ինձ ապշեցնում է վիրավոր զինվորների հպարտ կեցվածքը՝ անգամ հիվանդանոցում, երբ տեսնում էին, որ վերջույթներ չունեին՝ նույնիսկ չէին տնքում, իսկ շատերն, ովքեր հնարավորություն ունեին՝ ուզում էին շատ արագ վերադառնալ մարտի դաշտ: Սա իսկապես տպավորիչ էր»:

Ֆրանսիացի բժշկները նշեցին՝ հայ բժիշկների կողմից վիրավորներին ցուցաբերվել է առաջնային օգնություն, սակայն հետագայում նոր վիրահատությունների անհրաժեշտություն կլինի։

Խումբը, որը վաղը մեկնում է, ցանկություն ունի նորից վերադառնալու՝ իրենց կարիքը Հայաստանում զգացվում է:

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (1704)

Ըստ թեմայի

Շիրակցին արցախցու կողքին է. կամավորագրվում են նաև Ապրիլյան պատերազմի զոհերի ծնողները
Աստված վերևում է, մենք՝ ներքևում. կամավորական խմբերը շարունակում են Շիրակից մեկնել Արցախ
Մարտի են գնում ծերունիները. Գյումրիում թոռները պապին ճանապարհում են ռազմաճակատ

Գլխավոր թեմաներ