10:43 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
105420

Ընտանեկան նվիրական մասունքները երբեմն հատուկ իմաստ ու արժեք են ստանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին թղթակից Էդուարդ Ավակիմյանը Շուշիից մի հայի հին անձնագրի պատմությունն է պատմել։

Դեղնած էջեր, Ցարական Ռուսաստանի ժամանակվա կնիք, մինչհեղափոխական ուղղագրությամբ արված գրություն։ Միանգամից հասկանում ես, որ հին փաստաթղթի հետ գործ ունես։ Դա Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրն է։

Паспортная книжка Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրը

«Էջերից մի քանիսը լավ չեն պահպանվել. պետք է զգույշ թերթել փաստաթուղթը։ Բայց կարող եք ավելի մոտիկից ծանոթանալ դրանց», - ասում է Ավետիսի ծոռը՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Էդուարդ Ավակիմյանն ու փոխանցում ինձ արժեքավոր գրքույկը։

Կյանքը սկսվում է մայրիկից. ինչպես չեմպիոն Ալոյանը հաղթեց Բաքվում

Архивные фотографии семьи Аветиса Саркисова времен царской России
© Sputnik / Asatur Yesayants
«Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Էդուարդ Ավակիմյանը

Դրանից արդեն պարզ է դառնում, որ փաստաթուղթն Ավետիսին տրամադրվել է 103 տարի առաջ` 1917 թվականին, իսկ նա ծնվել է 1886 թվականին Ելիզավետպոլի նահանգի Շուշա քաղաքում (Արցախի Շուշիում ,– խմբ․), դավանում է հայ առաքելական եկեղեցուն, ամուսնացած է։

Паспортная книжка Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրը

Սրանով տեղեկությունն Ավետիսի մասին սպառվում է, հետագա պատմությունն արդեն պատմում է նրա թոռը՝ Էդիկը, որի շնորհիվ փաստաթուղթը մեզ է հասել։ Անձնագիրը, ինչպես և դրա տերը, երկար ճանապարհ են անցել Շուշիից Բաքու ու հետ՝ Հայաստան։

Паспортная книжка Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրն ու լուսանկարներ

Պարզվել է, որ ոչ միայն Էդիկի նախապապը, այլև տատը՝ Աստղիկը, Շուշիում են ծնվել։ Պապը՝ Սիմոնը, ծնունդով Ստեփանակերտից էր։ Հարսանիքից հետո Աստղիկն ու Սիմոնը որոշել են հաստատվել Բաքվում։ Էդիկը չգիտի՝ ինչն է նման որոշման պատճառ դարձել։

«Իմ սիրտն այս կողմում է». Պոզները` Արցախի, Բաքվի «սև ցուցակի» և Փաշինյանի մասին

Архив семьи Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրն ու լուսանկարներ

Sputnik Արմենիայի հետ զրույցում Էդիկ Ավակիմյանն ասաց, որ ինքն էլ է Բաքվում ծնվել։ Անձնագրային գրքույկի մասին պատահական է իմացել, երբ շատ փոքր ժամանակ փորփրում էր տատի արխիվները։

Архивные фотографии семьи Аветиса Саркисова времен царской России
© Sputnik / Asatur Yesayants
Ընտանեկան արխիվային լուսանկարներ

«Միշտ սիրել եմ պատմությունն ու այն ամենը, ինչ կապած է Հայաստանի ու հայերի հետ։ Այդ պատճառով էլ հենց տեսա գրքույկը տատիս մոտ, միանգամից վերցրի ու ինձ մոտ պահեցի», - ասում է Էդիկը։

Архив семьи Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Արխիվային փաստաթուղթ

Այն ժամանակվանից պահում է հին անձնագիրը կարևոր այլ փաստաթղթերի հետ։ Երբ Ավակիմովների ընտանիքը ստիպված էր փախչել Բաքվից, Էդիկն առաջին հերթին իր հետ վերցրեց փաստաթղթերը, այդ թվում՝ ընտանիքի համար այնքան արժեքավոր անձնագիրը։

«Մենք 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից մի քանի օր առաջ ենք Հայաստան եկել։ Հիշում եմ այդ օրը։ Նախապես Բաքու-Երևան գնացքի տոմս էի գնել, սակայն արդեն կայարանում փոխեցի Բաքու-Դոնի Ռոստովով», - ասում է Էդիկը։

Նա նշեց, որ այդ երթուղիով տեղ հասնելն ավելի հավանական էր, քան Բաքու-Երևան գնացքով, քանի որ ամեն կայարանում կացիններով զինված մարդիկ էին մտնում ու հայերի փնտրում։ Ոստիկաններն էլ չէին օգնում, թեև նրանք հերթապահում էին վագոններում։

Праправнук Аветиса Саркисова - бывший журналист газеты Республика Армения Эдуард Авакимян
© Sputnik / Asatur Yesayants
«Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Էդուարդ Ավակիմյանը

Ինչպես արցախցին քաղցրավենիք ու ծխախոտ տարավ բաքվեցի գերուն, կամ պատերազմի չջնջվող հետքը

Ավակիմյանների հետ կուպեում ադրբեջանցի կար։ Էդիկը հիշում է, որ նա լավ էր տիրապետում ռուսերենին։

«Նա հարցրեց՝ հա՞յ ենք։ Հաստատեցի ու հարցեցի՝ ի՞նչ է դա փոխում։ Նա պատասխանեց, որ այդ հանգամանքից առանձնապես ոչինչ չի փոխվում։ Հետո շտապեց վստահեցնել, որ մտադիր չէ մատնել մեզ», - հիշում է Էդիկը։

Праправнук Аветиса Саркисова - бывший журналист газеты Республика Армения Эдуард Авакимян
© Sputnik / Asatur Yesayants
«Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Էդուարդ Ավակիմյանը

Այդպես Ավակիմյաններին հաջողվել է Դոնի Ռոստով հասնել, այնտեղից էլ գալ Հայաստան ու հաստատվել Աբովյան քաղաքում։ Այդ ընթացքում Էդիկն իր մոտ է պահել փաստաթղթերը, այդ թվում նախապապի անձնագիրը։ Էդիկի խոսքով՝ նա զգում էր, որ դա ոչ թե պարզապես անձնագրային գրքույկ է, այլ կարևոր փաստաթուղթ, որը մի օր հաստատ պետք կգա։ Արցախի ու նույն Շուշիի համար այս ծանր օրերին, երբ ադրբեջանցիները հարձակում են գործում արցախցիների վրա ոչ միայն մարտի դաշտում, այլև տեղեկատվական ոլորտում, այդ փաստաթուղթը նրանց ընտանիքի համար առանձնահատուկ նշանակություն է ստացել։

Паспортная книжка Аветиса Оганджановича Саркисова
© Sputnik / Asatur Yesayants
Ավետիս Օհանջանի Սարկիսովի անձնագիրը

Ըստ թեմայի

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան
«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին
«Caucasus Online»-ի բաժնետոմսերը Բաքվին վաճառելը ինչո՞վ է սպառնում Հայաստանին
թեգերը:
Բաքու, փաստաթուղթ, «Հայաստանի Հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Էդուարդ Ավակիմյան

Գլխավոր թեմաներ