17:34 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
311 0 0

Փոխվարչապետը նշել է, որ այսօր էլ մեր հրետանավորները թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում։

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ փախվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է պատերազմի աստվածներին. հրթիռահրետանային զորքերի օրն է այսօր:

«Շնորհավորում եմ մեր քաջ ու արհեստավարժ հրետանավորներին, որոնք թուրք-ադրբեջանահաբեկչական ագրեսիան հետ մղելու ընթացքում դիպուկ հարվածներով ոչնչացնում են թշնամուն և բազում հերոսություններ գործում»,–նկարներին կից գրել է Ավինյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 19–ը Հայաստանում նշվում է որպես հրթիռահրետանային զորքերի օր։

ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր է խաղում ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային առավելություն ստեղծելու գործում: Այսօր էլ արցախա–ադրբեջանական սահմանին հրետանին փայլուն իրանցնում է իր առջև դրված խնդիրը։

ՀՀ Զինված ուժերի հրթիռային զորքերը և հրետանին հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը: Ներկայումս ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերը և հրետանին սպառազինված են մեծ հեռահարությամբ, գերճշգրիտ հրթիռային համալիրներով, համազարկային կրակի ռեակտիվ համալիրներով, հակատանկային կառավարվող հրթիռային համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս ճշգրիտ խոցելու հակառակորդի կարևորագույն օբյեկտները (նշանակետերը) պաշտպանության ամբողջ խորությամբ, բարձր արդյունավետությամբ խոցելու հակառակորդի ցանկացած զրահատեխնիկա պաշտպանության հեռավոր մատույցներում:

Մեծ ուշադրություն է դարձվում հրետանու կրակի սպասարկման նպատակով ռադիոտեխնիկական, օպտիկա-էլեկտրոնային հետախուզության համալիրների (սարքերի) և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը:

 

Ըստ թեմայի

ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
ՀՀ-ն բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի Ադրբեջանի մտադրությունը մերժելու համար. ԱԳՆ
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը և Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
թեգերը:
շնորհավորանք, Տիգրան Ավինյան, Հայաստան, զորք, հրետանի

Գլխավոր թեմաներ