20:41 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
485 0 0

Հայաստանի օդային սահմանը խախտելու ու հրետակոծության դեպքերը դեռևս ագրեսիա չեն։ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հույս է հայտնել, որ իրական ագրեսիայի պահը չի էլ գա։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի` ՀԱՊԿ–ին դիմել–չդիմելու հարցին։

«ՀԱՊԿ–ին դիմելու համար պետք է ագրեսիա լինի Հայաստանի հանդեպ»,– ասաց Քոչարյանը` նշելով, որ Հայաստանի օդային սահմանը խախտելու ու հրետակոծության` արդեն գրանցված դեպքերը դեռևս ագրեսիա չեն։

«Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա` նախ մենք, համաձայն ՄԱԿ–ի կանոնադրության, պետք է դիմենք ՄԱԿ–ին` առաջին քայլով, որով ֆիքսում ենք, որ մեր հանդեպ ագրեսիա է եղել, ապա դիմում ենք նաև ՀԱՊԿ–ին։ ՄԱԿ–ը պետք է նախապես իրազեկվի կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին»,– ասաց Քոչարյանը` պարզաբանելով, որ այս բոլոր քայլերը կանոնակարգված են Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերով։

Բայցևայնպես, Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, որ ՀԱՊԿ–ին դիմելու պահը չի գա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 12:00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 729 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա 

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական ագրեսիայի զոհ է դարձել 5 քաղաքացիական անձ. ԱՀ ՄԻՊ
Ադրբեջանի ագրեսիան նպաստում է կորոնավիրուսի տարածմանը. Թորոսյանի նամակը` ԱՀԿ տնօրենին
Ապատեղեկատվության ալիքին հաջորդել է իրական ագրեսիա ՀՀ–ի նկատմամբ. ԱԳՆ
թեգերը:
Արցախ, Հայաստան, Շավարշ Քոչարյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ)

Գլխավոր թեմաներ