15:53 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)
70710

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը` կից ներկայացնելով լուսանկարներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 23-ի ժամը 14։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 927 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6539 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 206 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 588 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ - 2020 (176)

Ըստ թեմայի

Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ
Ավելի քան 10 «Բայրաքթար» է խոցվել. Հովհաննիսյանը` ԱԹՍ–ների ու փրկված զինվորների մասին
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
թեգերը:
Հայաստան, Հակաօդային պաշտպանություն (ՀՕՊ), Շուշան Ստեփանյան, անօդաչու թռչող սարք

Գլխավոր թեմաներ