09:07 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31520

Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ի անմեղ զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել։

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երեկ Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունn այսօր արդեն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ֆրանսիացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1915-ին զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել։

Депутаты французского парламента посетили мемориал жертвом Геница Армян Цицернакаберд (25 октября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմն արդեն իր դժգոհությունն է հայտնել պատգամավորների այցի առնչությամբ։

Депутаты французского парламента посетили мемориал жертвом Геница Армян Цицернакаберд (25 октября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Հիշեցնենք, որ Nouvelle d’Arménie պարբերականի փոխանցմամբ՝ պատգամավորների 15 հոգամոց խումբը նաև այցելելու է Արցախ` տեղում ծանոթանալու ադրբեջանա–թուրքական ագրեսիայի հետևանքներին:

Депутаты французского парламента посетили мемориал жертвом Геница Армян Цицернакаберд (25 октября 2020). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Ֆրանսիացի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ըստ թեմայի

Ֆրանսիայի Վիեն քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը
Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագիծը կուղարկվի Ֆրանսիայի Սենատ. Վալերի Բուայե
Էրդողանի խոսքերից հետո Ֆրանսիան իր դեսպանին հետ է կանչել Թուրքիայից
թեգերը:
Ծիծեռնակաբերդ, Պատգամավոր, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ