07:09 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
2498 0 0

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային տեղեկացրել է, որ սահմանին են մոտենում հումանիտար օգնություն տեղափոխող նոր բեռնատարներ Ռուսաստանից։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Շտապօգնության 4 մեքենաներով բեռնատարը հատել է ռուս-վրացական սահմանի «Կազբեգի» անցակետն ու շարժվում է դեպի Հայաստան։ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էին շտապօգնության մեքենաներով բարձված բեռնատարներ։ Տեսանյութի մեջ մի տղամարդ հայտնում էր, որ վրացական կողմը չի թողնում Ռուսաստանից եկող բեռնատարներն անցնեն իր տարածքով ու մեկնեն Հայաստան։

«Բեռնատարներին սպասեցրել են, ամենայն հավանականությամբ, արարողակարգային հարցերի պատճառով։ Մեկ բեռնատար 4 ավտոմեքենաներով բաց են թողել, երկրորդ բեռնատարի հարցը քննարկվում է»,-ասել է Թանանյանը։

Նրա խոսքով՝ երկրորդ բեռնատարը Հայաստան կուղղվի երեկոյան կողմ։ Նա նշել է, որ սահմանին են մոտենում այլ բեռնատարներ, որոնք հումանիտար օգնություն են տեղափոխում։ Հումանիտար բեռները հավաքել են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ Վրաստանում մարտ ամսից գործում է օտարերկրացիների մուտքի արգելքը։ Այն բեռնափոխադրումների վրա չի տարածվում։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետերով անցնող ճանապարհը միակ ցամաքային ճանապարհն է Հայաստանի ու Ռուսաստանի միջև։

 

Ըստ թեմայի

Իսրայել–Թուրքիա–Վրաստան–Ադրբեջան. Հովհաննիսյանը ներկայացրել է «հումանիտար» բեռի երթուղին
Հայաստան եկող բեռնատարում ռազմական բեռ չի հայտնաբերվել. Վրաստանը հերքել է Ադրբեջանի սուտը
Նա փորձում է հակահայկական ալիք բարձրացնել Վրաստանում. Մելիքյանը` Թուրքիայի դեսպանի մասին
թեգերը:
Հումանիտար օգնություն, Ռուսաստան, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ