12:06 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
10110

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ իր թիմի ֆուտբոլիստների Artsakh Strong գրությամբ մարզաշապիկները հանվելու են աճուրդի, իսկ ստացված գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի մարզաշապիկը հանվել է աճուրդի և վաճառվել 1025 դոլարով։ Այդ գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Տեղեկությունը ֆուտբոլիստը հայտնել է իր Instagram-ի էջում։

«Շնորհակալ եմ բոլորիդ ձեր ներդրման համար», – գրել է Օզբիլիսը։

Ավելի վաղ «Փյունիկ» մարզական ակումբը հայտարարել էր, որ իր թիմի ֆուտբոլիստների Artsakh Strong գրությամբ մարզաշապիկները հանվելու են աճուրդի, իսկ ստացված գումարը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամում այս պահի դրությամբ ավելի քան 150 մլն դոլար է հավաքագրվել։ Ամենախոշոր նվիրատվություններն արել են արգենտինահայ գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանը (3,5 մլն դոլար), «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» հոգաբարձու Էդիլ Հովնանյանը (3 մլն դոլար), բարերար Քրիստին Սիմոնը (3 մլն դոլար), ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը (3 մլն դոլար), գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքը (1,2 մլն դոլար), Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատը (1,2 մլն դոլար), Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ՀՀ հյուպատոս բրազիլահայ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանը (1 մլն դոլար), ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանը (1 մլն դոլար), Ավրորա հիմնադրամը  (1 մլն դոլար), Հայ ավետարանչական եկեղեցին  (1 մլն դոլար)։

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Երեք շաբաթում 4.5 միլիոն դոլար է նվիրաբերվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր շարժում է սկսում. ինչ նպատակ է այն հետապնդում
Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին
թեգերը:
մարզաշապիկ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, «Հայաստան» համահայկական հիմնադրամ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ