06:19 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1770 0 0

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ Ազգային անվտանգության ծառայությունը հարմարվում է ռազմական դրությանը և աշխարհաքաղաքական իրողություններին։

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյաների հեռացման փաստը հատուկ են բարձրաձայնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ավելի վաղ պաշտոնից ազատվել էր Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ի հակահետախուզության վարչության պետ Հովհաննես Կարումյանը։ Հոկտեմբերի 26-ին պաշտոնից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, ինչպես նաև սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ կողքից բավական դժվար է հասկանալ, թե որն է աղմկահարույց հեռացումների պատճառը։ Հնարավոր է, որ պատճառը ԱԱԾ–ի և անհատների աշխատանքում ինչ-ինչ բացթողումներն են, բայց միանշանակ որևէ բան պնդել չի կարելի․ դա, այնուամենայնիվ, հատուկ ծառայություն է, փակ համակարգ։

«Բայց հեռացումները կարելի է նաև ավելի համակարգային դիտարկել։ Որոշ ժամանակ առաջ` արդեն ռազմական գործողությունների ժամանակ, պաշտոնից ազատվեց անձամբ ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանը։ Ընդ որում՝ առանց պաշտոնական բացատրության»,-ասում է Հակոբյանը։

ՀՀ նախագահը պաշտոնից ազատել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և նոր նշանակում արել

Ավելի վաղ փորձագետն արդեն խոսել էր այդ թեմայով` պնդելով, որ Քյարամյանի նշանակումն այդ պաշտոնում ի սկզբանե չէր բխում Ռուսաստանի հետ ներկայիս մարտավարական և հետագա ռազմավարական հարաբերություններից։

Նրա խոսքով՝ կառույցում համակարգային փոփոխություններ են ընթանում։ Հնարավոր է, որ համակարգն ադապտացվում է ռազմական դրությանը և նոր աշխարհաքաղաքական իրողություններին։ Հակոբյանը կարծում է, որ ԱԱԾ-ի կարևորագույն ոլորտների ղեկավարների հեռացումը պետք է դիտարկել այդ տեսանկյունից։

Մյուս կողմից՝ ԱԱԾ-ն ինչ-որ պահից սկսեց զբաղվել հիմնականում տնտեսական հանցագործություններով, երբեմն էլ՝ ավելի մանր հարցերով։ Բացառված չէ, որ հիմնական գործունեությունից՝ հակահետախուզությունից և հետախությունից շեղում, այնուամենայնիվ, եղել է։ Բայց այդ մասին կարելի է միայն ենթադրություններ անել։

«Հնարավոր է, որ եթե ԱԱԾ-ի առջև ավելի խիստ դրված լիներ իրենց անմիջական գործառույթները կատարելու առաջադրանքը, այսօր համակարգային փոփոխությունների հարց չլիներ։ Բայց դա էլ միայն ենթադրություն է և ենթադրություն էլ կմնա, քանի դեռ գոյություն ունեն հատուկ ծառայությունները»,-ընդգծեց Հակոբյանը։

ԱԱԾ ենթասպան խոստացել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներով ապահովել

Ինչ վերաբերում է վերջին ժամանակներում ԱԱԾ-ից հաճախակի դարձած արտահոսքին, ապա դա որոշակիորեն հակասում է հանրության շրջանում գոյություն ունեցող պատկերացումներին։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ դրանք ընդամենը կարծրատիպեր են։

«Այո, վերջին ժամանակներում բացի պաշտոնական հաղորդագրություններից, նաև որոշակի «արտահոսքեր» են եղել։ Բայց քանի որ դա հատուկ ծառայություն է, ենթադրվում է, որ շատ դեպքերում դրանք հատուկ են կազմակերպվել։ Եվ հիմա, երբ այս կամ այն մարդու ազատման մասին հայտարարություն է հայտնվում, ամենայն հավանականությամբ` ԱԱԾ-ում նպատակահարմար են համարել, որ այդ մասին բոլորն իմանան։ Ոչ միայն ներսում, այլև երկրի սահմաններից դուրս»,-նշեց Հակոբյանը։

Այդ ենթադրությունը հաստատվում է նրանով, որ մարդկանց բացարձակ մեծամասնության համար որոշակի անունները ոչինչ չեն նշանակում և նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում։

Բայց կրկին` քանի որ խոսքն ԱԱԾ-ի մասին է, հատկապես պատերազմի ժամանակ, այստեղ կարող են նրբություններ լինել։ Նշենք, որ հակահետախուզության վարչության պետի հեռացումը տեղի ունեցավ նախկին բարձրաստիճան զինվորական կողմից պետական դավաճանության փաստի բացահայտման ֆոնին։

Ինչ վերաբերում է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին՝ նրա հեռացումն ուղեկցվում էր ոչ այնքան արդյունավետ կառավարման մասին լուրերով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ռազմական գործողություններին մասնակցության ընթացքում զոհվել է 37 սահմանապահ, չորսն անհայտ կորած են։ Եվս 243 մարդ վիրավոր է։

«ԱԱԾ–ն ինքնամաքրման կարիք ունի». ԱԱԾ նախկին պաշտոնյան`ընթացող փոփոխությունների մասին

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբյանը նշել էր, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատելը, հնարավոր է, բխում էր հայ-ռուսական հարաբերությունների տրամաբանությունից։

Հիշեցնենք, որ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Ըստ թեմայի

ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակվել. ովքեր են նրանք
Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները
«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում
թեգերը:
պաշտոնանկություն, քաղտեխնոլոգ, Հայաստան, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ