06:47 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Արցախում ռազմական գործողությունների և կորոնավիրուսի երկրորդ ալիքի ֆոնին շտապօգնության աշխատանքը մի քանի անգամ ավելացել է։ Sputnik Արմենիան զրուցել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Նանա Մարտիրոսյան. Չնայած հոգնածությանն ու հոգեբանական ծանրաբեռնվածությանը՝ «Շտապօգնության» աշխատակիցները մեծ պատրաստակամությամբ և նվիրվածությամբ են կատարում իրենց աշխատանքը. Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ չնայած ունեն վարակված աշխատակիցներ, իսկ որոշ բժիշկներ ուղարկվել են առաջնագիծ, ծառայությունը չի կրճատել բրիգադների թիվը։ Երևանում հերթապահում է 50 բրիգադ, նաև` երկու ֆելդշերական և մեկ հոգեբանական։ Այս օրերին աշխատում են երեք ուղղությամբ` սպասարկելով սովորական կանչերը, «կորոնավիրուսայինները», ինչպես նաև զոհված զինծառայողների հարազատներին, որոնք հաճախ օգնության կարիք են ունենում։

«Ինչպես և բոլորը երկրում, մեր աշխատակիցները ևս աշխատում են լարված գրաֆիկով, շատ հուզված են լինում, հատկապես, երբ վիրավորներ են ընդունում։ Բայց չնայած դրան, բոլորը պատրաստ են աշխատել 24 ժամ և անհրաժեշտ օգնություն հատկացնել։ Ոչ ոք չի փորձում խուսափել և ոչնչից չեն բողոքում։ Նրանցից յուրաքանչյուրը բարեխղճորեն կատարում է իր աշխատանքը»,-վստահեցրեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ Շատպօգնության ծանրաբեռնվածությունն էականորեն աճել է, ինչը նկատում են նաև քաղաքացիները։ «Թեժ գիծը» ահազանգեր է ստանում չպատասխանած զանգերի մասին, բայց իրականում զանգերը մի քանի անգամ շատացել են և օպերատորներն ուղղակի չեն հասցնում պատասխանել, քանի որ այդ պահին ուրիշ զանգի են սպասարկում։

Ադրբեջանցիները կրակ են բացել շտապօգնության մեքենայի վրա. լուսանկարներ

Ստեփանյանը քաղաքացիներին կոչ է անում ըմբռնումով մոտենալ իրավիճակին և շտապօգնություն կանչել իրական անհրաժեշտության դեպքում։

«Բժիշկներն օգնության ձեռք են մեկնում բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը և պատրաստ են աշխատել 24 ժամ։ Բայց քաղաքացիները նույնպես պետք է գիտակցեն, որ իրենց կանչած բրիգադը մեկ այլ տեղում կարող է կյանք փրկել»,-ասաց Ստեփանյանը։

«Հայ բժիշկները պահպանեցին ոտքս». Արցախում վիրավորված Յուրի Կոտենոկին վիրահատել են Երևանում

Նշենք, որ Հայաստանում օրեցօր ավելանում է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ 448 վարակակիր սպասում է հոսպիտալացման, 2472 մարդ ստացիոնար բուժում է ստանում։ Բժշկական կենտրոններում բուժում են ստանում նաև մարտական գործողություններում վիրավորված զինծառայողները։

Ըստ թեմայի

Ադրբեջանը որոշ ուղղություններով վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավորումներին
Դժոխքում են լինելու. Հովհաննիսյանը վստահեցրեց` ծննդատանը հարվածելու պատասխանը ցավոտ կլինի
«Հայաստանը լուրջ վտանգ էր տեսնում Թուրքիայի կողմից». 90–ականների և մեր օրերի նմանությունը
թեգերը:
կորոնավիրուս, հիվանդ, Արցախ, Հայաստան, շտապօգնություն

Գլխավոր թեմաներ