21:00 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)
301 0 0

Ռուսաստանում Հայաստանի դեսպանը նշել է, որ միջպետական պայմանագրի համաձայն՝ խոսքն անհապաղ խորհրդատվության անցկացման մասին է։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի դիմումը ռուսական կողմին նախատեսում է նաև հնարավոր ռազմական օգնություն, որի ծավալները կքննարկվեն խորհրդատվությունների ընթացքում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, Փաշինյանը նամակով դիմել էր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

«Նման հնարավորություն կա», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հնարավոր է, որ Երևանի հարցման մեջ խոսքը ռազմական օգնություն ցուցաբերելու մասին է։

Տողանյանի խոսքով՝ միջպետական պայմանագրի համաձայն՝ խոսքն անհապաղ խորհրդատվությունների անցկացման մասին է։

«Խոսքը օգնության ծավալը, տեսակն ու այլ հանգամանքներն արձանագրելու նպատակով խորհրդատվությունների մասին է», - ասել է դեսպանը։

Տողանյանը նշել է, որ անվտանգության հարցով խորհրդատվություններն ակնկալվում են առաջիկա օրերին։

«Սպասում ենք։ Չնայած հիմա հանգստյան օրեր են, համապատասխան արձագանքի ենք սպասում։ Տեսնենք», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք խորհրդատվությունները կարող են առաջիկա օրերին կայանալ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին

թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020 (2212)

Ըստ թեմայի

Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ
Իրանն ու Ռուսաստանը նմանատիպ մոտեցումներ ունեն Ղարաբաղյան հակամարտության հարցում. Արաղչի
Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան
թեգերը:
Հայաստան, Ռուսաստան, Արցախ, Վարդան Տողանյան

Գլխավոր թեմաներ