18:07 10 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
417 0 0

Հիմնադրամում վստահ են, որ այս երգի ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը։ Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի Facebook-ի էջում։

«Արցախն այսօր դեռևս մնում է ողջ հայ ժողովրդի վիրավոր սիրտը, որ տրոփում է բոլորիս և յուրաքանչյուրիս ներսում: Ավետ Բարսեղյանի խոսքերով, Արման Ղազարյանի երաժշտությամբ և Շուշան Պետրոսյանի ձայնով ծնունդ ստացած «Անունս Արցախ է» երգը սկզբից մինչև վերջ սրտի տրոփյուն է, որի շնորհիվ էլ զորեղ արձագանք է ստանում ամեն ունկնդրի ներսում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին և նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

«Միասին մենք անպարտելի ենք»,–ընդգծել են հիմնադրամում:

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքն ընդունվել էր ապրիլյան քառօրյա պատերազմից հետո`2016թ–ի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ մտել 2017թ–ի հունվարի 1-ից։
ՀՀ աշխատող քաղաքացիներից յուրաքանչյուրն, այս օրենքով, պարտավորվում է իր ամսական աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ վճարել զինծառայողների աջացության հիմնադրամին։

Պրագմատիկների ժամանակը, կամ ինչպես է սփյուռքն օգնում Հայաստանին ու Արցախին

Վերջերս ընդունված որոշման համաձայն` Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի 52-82 մլն դրամ։

Հատուցումը տրամադրվում է 2 եղանակով. առաջինը դա միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է, կամ առաջին կարգի հաշմանդամ է և 5 մլն դրամ, եթե երկրորդ կարգի հաշմանդամ է։ Այնուհետև յուրաքանչյուր ամիս ընտանիքի համար բացված հաշվեհամարին փոխանցվում է 100-300 հազար դրամ։ Իսկ եթե զինծառայողն ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100 հազար դրամ վճարում ենք կատարում։

Ըստ թեմայի

Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին 3,5 մլն դոլար է նվիրաբերել
Բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին
Հայոց եկեղեցու թեմերից մոտ 400 հազար դոլար է փոխանցվել «Հայաստան» հիմնադրամին
թեգերը:
Ավետ Բարսեղյան, Շուշան Պետրոսյան, Զինվոր, երգ, հիմնադրամ, Պատերազմ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ