00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ լարված տարի է սպասում. ԱԺ–ն քննարկում է 2021թ.–ի բյուջեի նախագիծը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Никол Пашинян и вице-премьеры Тигран Авинян и Мгер Григорян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян и вице-премьеры Тигран Авинян и Мгер Григорян на внеочередном заседании парламента Армении (14 февраля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստաթուղթը մշակվել է սեպտեմբերի կեսին, դրանում պատերազմական իրավիճակը հաշվի չի առնվել։ Դեֆիցիտը լրացնելու նպատակով կառավարությունը պլանավորել է ներգրավել լրացուցիչ 274 մլրդ դրամ։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. 2021թ.–ին մեզ լարված տարի է սպասվում։ Այսօր ՀՀ Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` միաժամանակ հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է ինչպես համավարակի, այնպես էլ Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պայմաններում։

«Ակնհայտ է, որ 2021թ.–ը լարված տարի է լինելու բոլորիս համար, բայց վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մեզ կհաջողվի ունենալ բյուջե, որը հաշվի կառնի բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, բավարար ռեսուրսներ կգեներացնի դրանց արդյունավետ չեզոքացման ու դիմակայման ուղղությամբ, ինչպես նաև կապահովի մեր երկրի սոցիալ–տնտեսական կայունությունն ու անվտանգությունը»,– ասաց Գրիգորյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ շեշտեց, որ 2021թ.–ի բյուջեի նախագիծը մշակվել է 2020թ.–ի սեպտեմբերի կեսին և դրանում հաշվի է առնված այդ ժամանակահատվածում առկա անորոշության աստիճանը։

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на очередном заседании Национального собрания Армении (16 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
2020–ին տնտեսական անկումը կկազմի 6.8%` 2–ի փոխարեն. ԱԺ–ն ընդունեց բյուջեի փոփոխությունը

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ այս տարվա համար հոկտեմբերին սկսված ռազմական գործողություններով պայմանավորված անկման չափը կառավարությունը գնահատել է 0.8 տոկոս և չբացառեց, որ այս գործոնը կարող է հանգեցնել նաև հաջորդ տարվա կանխատեսման վերանայման։

2021թ–ին ներկայացված բյուջեի նախագծով կառավարությունը կանխատեսում է ապահովել 1 տրիլիոն 437 մլրդ դրամի եկամուտ։ Հարկային եկամուտների կանխատեսվող ցուցանիշը 1 տրիլիոն 356 մլրդ դրամ է։

Տարվա բյուջետային ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 843 մլրդ դրամ։ Դեֆիցիտը լրացնելու նպատակով կառավարությունը պլանավորել է ներգրավել լրացուցիչ 274 մլրդ դրամ։

ԱԺ արտահերթ նիստում. ՀՀ պետական բյուջեի ծախսերը կավելանան, եկամուտները` կնվազեն

Լրահոս
0