02:17 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD515.68
  • GBP725.87
  • EUR625.16
  • RUB7.18
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Կարեն Խաչատրյանի համար սահմանվել է 30 մլն դրամ գրավ, որը վճարելուց հետո նա ազատ կարձակվի։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որոշմամբ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, գրավի դիմաց ազատ կարձակվի։

«Հոկտեմբերի 29-ին Մկրտչյանը որոշում է կայացրել ամբաստանյալ Կարեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը բավարարել: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելը»,–նշված է որոշման դեմ։

Ի դեպ, պաշտպանի ներկայացրած միջնորդության հիմնավորման մեջ նշվում է` Գագիկ Խաչատրյանն իր առողջական վատ վիճակի պատճառով ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում երբևէ չի կարողացել մասնակցել դատական նիստերին։ Դատական նիստերն այդ պատճառով հետաձգվելու հետևանքով Կարեն Խաչատրյանը ևս շարունակում է գտնվել կալանքի տակ, այդպիսի իրավիճակն անթույլատրելի է։ Բացի այդ, հայտարարված ռազմական դրության պայմաններում ոստիկանության ծանրաբեռնված աշխատանքի պատճառով կալանքի տակ գտնվող անձինք դատարաններ չեն ներկայացվում, որի պատճառով դատական նիստերը կրկին հետաձգվում են։ Այսինքն` այս պատճառով ևս Կարեն Խաչատրյանը շարունակում է երկարատև գտնվել կալանքի տակ։

Միջնորդության հիմքերից մեկն էլ կորոնավիրուսային իրավիճակն է։ Որոշումը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը 2019 թվականի օգոստոսի 27-ից գտնվում է կալանքի տակ։ Այդ ընթացքում 2 անգամ ազատ է արձակվել և կրկին կալանավորվել։ Փաստացի կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ 1 տարի։ 2019-ի սեպտեմբերի 2-ին դատարանը որոշեց մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր համարել և անփոփոխ թողնել։

Կարեն Խաչատրյանին ազատ արձակելու համար սահմանվել է 30 մլն դրամ գրավ, Գագիկ Խաչատրյանն ազատ էր արձակվել 120 մլն դրամ գրավի դիմաց։

Ըստ թեմայի

Ինչպես տարբերել թացը չորից, կամ ինչ պետք է իմանան հայերը պատերազմի ժամանակ
Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի կարող մեկնել Մոսկվա. նա ինքնամեկուսացել է
ԱԱԾ–ի պաշտոնանկություններն ու ռազմական դրությունը. ո՞ւմ համար է այս «թափանցիկությունը»
թեգերը:
գրավ, Գագիկ Խաչատրյան, Կարեն Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ