18:29 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.16
  • GBP711.59
  • EUR628.06
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
739 0 0

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իր գործընկերոջը՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիային»,– նշված է հաղորդագրության մեջ:

Փաշինյանն ու Գախարիան հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները։

Վրացական ընդդիմությունը խորհրդարանական մանդատներն ավելացնելու շանս է ստացել

Հիշեցնենք` հոկտեմբերի 31–ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։  ԿԸՀ-ի նախնական տվյալներով ՝ բոլոր տեղամասերի քվեների մշակումից հետո Վրաստանի խորհրդարան են անցել իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը (48,15 տոկոս) և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը (27,14 տոկոս), որի կազմի մեջ մտնում է նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:

Վրաստանի վարչապետն ինքնամեկուսացել է

Ըստ թեմայի

Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր
Թբիլիսին պատրաստ է պայմաններ ստեղծել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև մարդասիրական փոխանակման համար
«Վրացական երազանքն» ավելի քան 49% ձայն է հավաքել, ընդդիմությունը չի ընդունում արդյունքները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Գեորգի Գախարիա, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ