20:59 23 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.44
  • GBP708.34
  • EUR631.10
  • RUB6.95
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
174 0 0

Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել է հերթական հումանիտար օգնության տեղափոխումը Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանին ու Արցախին հումանիտար աջակցության շրջանակներում նոյեմբերի 3-ին Atlantis European Airways ընկերության A320 ինքնաթիռով իրականացվել է Վնուկովա (05։22) - Երևան (08։54) ուղղությամբ հերթական հումանիտար չվերթը։ Տեղեկությունը հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook–ի իր էջում։ 

Կոմիտեն տեղեկացնում է, որ պատերազմի առաջին իսկ օրվանից հայկական ավիաընկերություններն առանց շահույթ հետապնդելու՝ ոչ առևտրային հիմունքներով (իսկ որոշները նաև սեփական միջոցների հաշվին), արդեն իրականացրել են  մի քանի տասնյակ մարդասիրական բեռնափոխադրումներ:

Հայաստան ժամանեց հերթական հումանիտար ուղեբեռը

Հումանիտար բեռը հավաքել է Ռուսաստանի hայերի միությունը։ Չվերթով տեղափոխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք, սնունդ, տաք հագուստ և առողջապահական պարագաներ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 25-ին հայտնել էինք, որ Ռուսաստանից Հայաստան է բերվել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ։

ԻԼ-76 ինքնաթիռը բերել էր դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորումներ և այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին և Արցախի բնակչությանը:

Խոշոր հումանիտար օգնությունը Ռուսաստանից հասավ Հայաստան. տեսանյութ

Ըստ թեմայի

«Քաթար էյրվեյզը» չեղարկել է ԱՄՆ-ից հումանիտար բեռ փոխադրող չվերթն առանց հիմնավոր պատճառի
Կանադայի Տորոնտո քաղաքում մեծ քանակությամբ հումանիտար օգնություն է հավաքվել Արցախի համար
Կանադան ԿԽՄԿ–ին 350 հազար դոլար է փոխանցել Արցախում հումանիտար նպատակների համար
թեգերը:
Ռուսաստանի հայերի միություն, Հումանիտար օգնություն, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ