00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բայց... 2020 թվականի սեպտեմբեր…». նախագահը պատասխանել է Արցախը ճանաչելու մասին հարցին

© Photo / official site of the President of RAПод эгидой президента Армена Саркисяна сегодня в Ереване открылся «Второй армянский саммит мыслей» (10 октября 2020). Еревaн
Под эгидой президента Армена Саркисяна сегодня в Ереване открылся «Второй армянский саммит мыслей» (10 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը նշել է, որ 1994 թվականի զինադադարին հաջորդած 26 տարիների ընթացքում իրականացվող բանակցությունները անհաջող անվանել չի կարելի։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Հայերը լավատես են և ճիշտ մտածող ժողովուրդ են։ Նրանք կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին վերջնական որոշման կարելի է հասնել միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Այս կարծիքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում` պատասխանելով` ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը հարցին։

«Ցանկացած ռազմական լուծում վերջնական չէ, ցանկացած պատերազմ մարդկային մեծ թվով կյանքերի կորուստ է՝ բոլոր կողմերից: Եթե Հայաստանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ապա ինչի՞ մասին էին հետո լինելու բանակցությունները: Բանակցությունների համար Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի համար ստեղծվել էին բոլոր պայմանները, խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին է՝ իր երեք համանախագահներով», – ասել է Սարգսյանը։

Колонна сирийских боевиков, поддерживаемых Турцией, следует за турецкой бронетехникой (30 октября 2019). Сирия - Sputnik Արմենիա
Թուրքիան Սիրիայից 230 վարձկաններից կազմված նոր խումբ է ուղարկել Արցախի դեմ կռվելու

Ըստ նրա` 1994 թվականի զինադադարին հաջորդած 26 տարիների ընթացքում իրականացվող բանակցությունները անհաջող անվանել չի կարելի։

«Բանակցությունների ավելի քան 20 տարիների ընթացքում կողմերը հասել էին այնպիսի մակարդակի, երբ պետք էր մտածել միայն փոխզիջումների ու քաղաքական որոշումների մասին: Այսինքն` պետք էր քաղաքական կամք դրսևորել և գնալ առաջ: Բանակցությունները չեղարկել միայն այն պատճառով, թե դժգոհ ես ինչ-ինչ հարցերից, սխալ ուղի է, քանի որ ռազմական ճանապարհով խնդրի վերջնական լուծման որևէ կերպ անհնար է հասնել», – ասել է նախագահը։

Նա նաև ասել է, որ 1994 թվականի հրադադարից հետո հայերը երազում էին, որ վերջնարդյունքում բանակցությունների միջոցով կհաստատվի խաղաղություն, և նորմալ հարաբերություններ կլինեն հարևան Ադրբեջանի հետ:

«Բայց... 2020 թվականի սեպտեմբեր…», – բազմանշանակ ասել է նախագահը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Նոյեմբերի 2-ի ժամը 19։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7095 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 251 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 685 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Ում պետք չէ ռազմաճակատ տանել. պատմության դասերը

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

«Բառերը քիչ են, որ նկարագրեմ». ռազմաճակատից եկած հոր ու նորածին դստեր 1–ին հանդիպումը

Լրահոս
0