20:00 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Դատական դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ առաջիկայում հնարավոր է մի քանի դատարաններում ավելացվի դատավորների քանակը։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Դատական համակարգում առաջիկայում կրճատումներ չեն լինի։ Տեղեկությունն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են առաջիկայում կրճատումների մասին շրջանառվող լուրերը։

«Դատական համակարգում առաջիկայում կրճատումների մասին լուրը ձեզնից եմ լսում, չեմ կարծում, որ դատական համակարգում կրճատումներ պետք է լինեն։

Ավելին ասեմ՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական լիազորություններն իրացնելու արդյունքում համապատասխան  գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների քանակը և դրանով հանդերձ դատական կազմերի քանակը»,-ասաց նա։

Փոլադյանի խոսքով՝ դատարաններն այս պահին այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը։

Կարեն Փոլադյանը նաև նշեց,որ ռազմական դրությամբ պայմանավորված դատական նիստերը հետաձգվում են, քանի որ այս օրերին դատական համակարգից 85 հոգի գտնվում է առաջնագծում։

«Նրանց թվում են դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատակիցներ, դատարանի աշխատակազմերի աշխատակիցներ, դատական կարգադրիչներ, որոնք թե կամավորագրության, թե զորահավաքի շրջանակում մեկնել են առաջնագիծ»,- ասաց նա։

Ինչ վնասներ են կրել քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները. Արցախի ՄԻՊ–ի տվյալները

Փոլադյանը տեղեկացրեց, որ որոշ դատական նիստեր իրավիճակով պայմանավորված հետաձգվում են, որովհետև կողմերը կամ կողմերից մեկը առաջնագծում են, կամ եթե առաջնագծում չեն, որևէ կերպ ներգրավված են այդ պրոցեսին։

Ըստ թեմայի

Թշնամու գրոհող 3 տանկ է խոցվել. Շուշան Ստեփանյան
Գիշերը Շուշիում լարված է եղել, ինտենսիվ թիրախավորվել են քաղաքացիական օբյեկտները. Բեգլարյան
Ադրբեջանցիները որտեղ մտել են, քաղաքացիների հանդեպ հանցագործություն են կատարել. ՄԻՊ
թեգերը:
Արցախյան պատերազմ, առաջնագիծ, Կարեն Փոլադյան, դատական համակարգ, Դատարան

Գլխավոր թեմաներ